Ինչո՞ւ է չարացել Նիկոլը. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ՎերլուծությունԶգացե՞լ եք Նիկոլ Փաշինյանը որքան է չարացել: Առաջվա այն պոզիտիվ ներկայացող ընդիմադիր, իբր կեղծիքի ու ատելության դեմ պայքարող «թավշյա ասպետից» մնացել են միայն ծվեններ: Առաջ, եթե մի դրոշի պատրվակով մարդու էր գործից հանում, այսօր նա բառի ուղիղ իմաստով հարձակվում է կանանց վրա: Իր հետ մի թեթեւ ականջին անհաճո խոսացողներին բռնել տալիս: Քաղաքական օպոնենտներին բառացի սպառնում, դեռ մի բան էլ հաստատում է դա: Իսկ ինչո՞ւ է այդպես:
Կա մի չգրված օրենք, երբ դու լինելով ղեկավար՝ իջնում ես քո ենթակաների կարգավիճակին, պատրաստ եղիր, որ իրենք կարող են քեզ հետ խոսել հավասարը հավասարի հետ, ինչն անում են հենց Փաշինյանի հետ: Մի մարդու ով կեղծ ժպիտով, դեռատի ջահելների երգերով սրտիկներ է շռայլում իր ֆեյսբուքից, ամեն օր մի կտոր հացից ուրախանում ու, կարծես, հաց չտեսածի պես՝ հարձակվում դրա վրա:
Մադիկ արդեն կարծում են, ու նա ոչ թե անմիջական է ու պարզ, այլ՝ ցածր է ու հասանելի: Անշուշտ, Փաշինյանն ամեն մեկին ասում է, որ ինքը վարչապետ է ու իր հետ պետք է կոռեկտ լինել, բայց մարդիկ նրան չեն հարգում, պատկառանք չեն զգում նրա հանդեպ, այլ վերաբերվում են որպես մեկի, ով պետք է կա՛մ իրենց հարցերը լուծի, կա՛մ թող թողի ու գնա:
Փաշինյանն այնքան է էժանացրել իրեն, որ պատրաստ է բառացի բոլորի հարցերը լուծել միայն թե քվեներ կորզի ու մնա գահին՝ նորից նույն շոուն ցույց տալու համար: Տարեցները նրան բարեկամաբար խնդրում են դա չանել, կոռեկտ լինել, հավասարակշռված, բայց նա դա չի հասկանում, իրեն թվում է լաչառությամբ հաղթելը միշտ արդիական է: Բայց այսօր դրությունն այլ է, նախկինների մեղքերի փոխարեն՝ իր մեղքերից են մարդիկ հարցնում, իսկ ինքը նորից նույնն է ասում: Սակայն, ո՞վ է լսում մեկին, ով շատ էժան է դարձել եւ զրոյացրել է իր պաշտոնի ողջ ծանրությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

