Ռուսաստանը հրապարակել է Պուտինի Չինաստան այցի ծրագիրը
ՄիջազգայինՌուսաստանը հրապարակել է Պուտինի Չինաստան այցի ծրագիրը։
Պուտինը և Սի Ցզինպինը բանակցություններ կվարեն ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով։
Այցից առաջ չինական լրատվամիջոցներում Պուտինի ավանդական հոդվածի փոխարեն կհրապարակվի նրա տեսաուղերձը չինացի քաղաքացիներին։
Այցի ընթացքում Ռուսաստանը և Չինաստանը կստորագրեն մոտ 40 փաստաթուղթ։ Այդ փաստաթղթերը վերաբերում են արդյունաբերության, տրանսպորտի և միջուկային էներգիայի ոլորտներում կապերի խորացմանը։
Պուտինը և Սի Ցզինպինը կստորագրեն ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ համատեղ հայտարարություն։
Մայիսի 20-ին առաջնորդները թեյի շուրջ կքննարկեն միջազգային արդիական հարցեր։
Բանակցություններից հետո Պուտինը և Սի Ցզինպինը հայտարարություն կանեն լրատվամիջոցների համար։
Պուտինը և Սի Ցզինպինը կստորագրեն բազմաբևեռ աշխարհի և միջազգային հարաբերությունների նոր տեսակի հաստատման վերաբերյալ հռչակագիր։
Պուտինին Չինաստան կատարած այցի ժամանակ կուղեկցեն հինգ փոխվարչապետեր, ութ նախարարներ, Կենտրոնական բանկի ղեկավարներ և մի քանի պետական կորպորացիաների նախագահներ։

