Բելառուսը փակել է անտառների մուտքը 19 սահմանային շրջաններում և պատրաստվում է հարձակման. Ուկրաինական աղբյուրներ
Միջազգային«Բելառուսը փակել է անտառների մուտքը 19 սահմանային շրջաններում և պատրաստվում է հարձակման»։ Այս մասին խոսում են ուկրաինական աղբյուրները։
Սահմանափակումները կարող են կիրառվել զորքերի գաղտնի տեղաշարժերի համար, հայտարարել է Անվտանգության ծառայության նախկին փոխղեկավար Յագունը, ով մեջբերել է չորս սցենար։
Սցենար #1 — Վոլինի ուղղություն. սպառնալիքի ստեղծում Կովելի և Լուցկի տարածքում, որպեսզի Ուկրաինան պահպանի լրացուցիչ պաշարներ հյուսիսային սահմանին։
Սցենար #2 — Սառնի-Ռիվնե-Վարաշ տարածք. կարևոր երկաթուղային ենթակառուցվածքների և Ռիվնեի ատոմակայանի գտնվելու վայրի պատճառով։
Սցենար #3 — Սուվալկիի միջանցք. Բելառուսի և Կալինինգրադի մարզի միջև ընկած հատվածը։ ▪️Սցենար #4 — Հոգեբանական և ռազմական ճնշում առանց հարձակման՝ ուկրաինական ուժերը շեղելու համար։
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67192

