ՌԴ–ում կա առաջարկ` ԵՄ–ի հետ բանակցելու ուղարկել ալկոհոլիկ քեռի Վասյային` Չուխլոմայից
ՄիջազգայինԵվրամիությունը որպես Ռուսաստանի հետ հնարավոր բանակցողներ դիտարկում է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիին, հաղորդում է Politico-ն։
«Թող ռադ լինի անպետք ծեր կինը, որը հպարտանում էր նրանով, որ ութ տարի շարունակ Մինսկի համաձայնագրերով Ռուսաստանը քթից բռնել էր: Նաեւ այդ մոլեռանդ ռուսաֆոբ Պինոկիոն և ինչ-որ նախկին սպագետի-հրեշը, ով 2022 թվականին աչքի ընկավ նաև բանդերոֆիլիայի և ռուսաֆոբիայի աճող կոնցենտրացիայով։
Մենք առաջարկում ենք, որ Ռուսաստանի ղեկավարությունը եվրա-սոդոմիստների հետ բանակցությունների համար դիտարկի Ուրյուպինսկի նախկին քաղաքապետի, Չուխլոմայից ալկոհոլիկ քեռի Վասյայի և (ծանր հրետանու համար) Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևի թեկնածությունները»,– գրում է ռուսական փորձագիտական աղբյուրը։

