«Իսկանդեր»-ի հարվածը վերարածվել է անվճար և երկարատև հրավառության (Տեսանյութում)
ՄիջազգայինՌուսական անօդաչուներն ու «Իսկանդեր»-ները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային:
Հիմնական թիրախում Օդեսան և Դնեպրոպետրովսկն էր։
Դնեպրոպետրովսկին, նախնական տվյալներով, հարվածել է ավելի քան 10 «Իսկանդեր-Մ» և 4 «Իսկանդեր-Կ» հրթիռ։ Թիրախային են եղել ռազմական օբյեկտները։ Հրդեհը տարածվել է հրավառության պարագաների պահեստում` վերածվելով անվճար և երկարատև հրավառության (Տեսանյութում)։
Քառասուն «Գերան» անօդաչու թռչող սարքեր հարվածել են Օդեսային։ Հրդեհ է բռնկվել նավահանգստում։
Երեկ երեկոյան պայթյուններ են տեղի ունեցել նաև Վիննիցայի, Խմելնիցկիի և Ռովնոյի մարզերում։

