Երեկ ուշ ժամի հայտնի դարձավ, որ անօդաչուների հարձակում է տեղի ունեցել ԱՄԷ-ի Բարաքահի ատոմակայանի վրա: ԱՄԷ-ն շտապեց հաստատել լուրը, բայց նաեւ պնդումով, որ հարձակումն իրանակացվել է երեք անօդաչու թռչող սարքով, որոնք եկել են «արևմտյան սահմանից»: Այսինքն՝ Սաուդյան Արաբիայից:
Իսկ ահա Սաուդյան Արաբիան հայտնում է, որ անօդաչուների հետ ինքը կապ չունի: Ավելին, որ եւս երեք անօդաչու իր տարածք է մտել Իրաքից, որոնք ոչնչացվել են:
Էմիրաթական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ անօդաչու թռչող սարքերը թռել են Եմենի հյուսիսից, անցել Սաուդյան Արաբիայի հարավային անապատներով և հարվածել Բարաքահի ատոմակայանին: Ու, տարօրինակաբար, Սաուդյան Արաբիան, որ ոչնչացրել է Իրաքից եկոց անօդաչուները, չի՞ կարողացել ոչնչացնել նաեւ Եմենից եկողները: Չե՞ն հայտնաբերել. այդ դեպքում ինչո՞ւ են որոշում, որ դրանք Եմենից են թռել: Հայտնաբերել, բայց չե՞ն ոչնչացրել. ինչո՞ւ: Չկարողանալու տարբերակն այստեղ չի աշխատում. ընդամենը երեք անօդաչու ոչնչացնելու հնարավորություն ունի ինչպես Սաուդյան Արաբիան, այնպես էլ` ԱՄԷ-ն, որի ՀՕՊ համակարգը վերջերս ակտիվորեն արդիականացվել է Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից:
Կա նաեւ այն հարցը, թե հուսիթների ինչի՞ն է պետք ատոմակայանին հարվածելը, որի վթարը նույնքան վտանգավոր է ԱՄԷ-ի համար, որքան դաշնակից Իրանի:
Ու մյուս կողմից. ատոմակայանի վրա հարձակումը հուսիթների` իրանական պրոքսի ուժերի վրա գրանցելը լավ առիթ է, որ նման հարված հասցվի Իրանի ատոմակայանին` «պատասխանի իրավունքով» մեկնաբանությամբ: Առավել եւս, երբ բոլորն են խոսում, որ պատերազմն այսօր-վաղը կվերսկսվի: