Իրանը ցույց է տալիս, որ երկիրը պատրաստվում է պաշտպանվել բոլոր մակարդակներում
ՄիջազգայինԻրանական հասարակությունը պատրաստվում է հնարավոր նոր պատերազմի։
Իրանում հրապարակվում են նորանոր կադրեր, թե ինչպես է հասարակությունը պատրաստվում պատերազմի: Այդ թվում, տղամարդիկ և կանայք անցնում են նախնական պատրաստություն, մասնավորապես` ծանոթանալով AK-47 ավտոմատների սպասարկման եւ օգտագործման հետ։
Իրանական հեռուստատեսությունը, որի առաջիններից էր, որ եթերում նման վարժանքներ ներկայացրեց` լրագրողնմերի եւ աշխատակիցների մասնակցությամբ, ավելի առաջ է անցել. արդեն անցել են ռուսական СВД դիպուկահար հրացանների Կալախնիկովի ձեռքի գնդացիրի` РПК-ի ուղումնասիրության վրա, ընդ որում, որպես թիրախներ տեսողական նյութերում ներկայացնելով Նեթանյահուին և Թրամփին։
Հհարկե, հրաձգային զենքի օգտագործման հիմունքները ռազմական իմաստով մեծ արժեք չէ, առավել եւս, որ ժամանակակից ռազմական իրողություններում հրաձգային զենքը հետին պլաններում է: Սակայն նման մասսայական վարժանքների կադրերը մեկ շատ էական մեսիջ ունեն. դրանք այլևս պարզապես բանակի կամ ԻՀՊԿ-ի ռազմական պատրաստվածությունը չէ։ Սա ազդանշան է, որ նոր ագրեսիայի դեպքում Իրանը կհենվի ոչ միայն իր զինված ուժերի, այլև ամբողջ ազգի պատրաստվածության վրա։
Իրանը ցույց է տալիս, որ երկիրը պատրաստվում է պաշտպանվել բոլոր մակարդակներում։ Այսինքն, որ Թրամփըբազմապատիկ անգամ ավելի երկար պետք է մտածի. մինչ շատ հավանական մասշտաբային «մսաղաց» մտնելը:

