Արմեն Գալջյանը «գաղտնի ռեժիմո՞վ» է քարոզ անում
ՆերքաղաքականՔՊ-ում, կարծես, արդեն գործում է ոչ թե քաղաքական, այլ ոհմակային տրամաբանությունը։ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում քաղաքացիները կիրակի օրը նկատել են Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ԳԱԼՋՅԱՆԻՆ, որը, ըստ ականատեսների, ամեն կերպ փորձել է թաքցնել նախընտրական գլխարկն ու կուսակցական շապիկը՝ բաճկոնի տակ։
Փաստորեն, ստացվում է բավականին ուշագրավ պատկեր. կարկառուն ՔՊ-ականը ամաչում է սեփական կուսակցության խորհրդանիշներից։ Շապիկը թաքցնում է բաճկոնի տակ, գլխարկը՝ ձեռքի մեջ, միայն թե հանկարծ մարդիկ չտեսնեն իր քաղաքական պատկանելությունը։
Այստեղ բնական հարց է առաջանում․ եթե ՔՊ-ն այդքան վստահ է սեփական «ձեռքբերումների» վրա, ապա ինչո՞ւ են իրենց ներկայացուցիչները փորձում թաքցնել նախընտրական ատրիբուտիկան, երբ միայնակ են։ Եվ ընդհանրապես՝ ինչո՞ւ եք աջափնյակցիներին զրկում եւս մեկ անգամ քարոզարշավի մասին տեղեկանալու «պատվավոր հնարավորությունից»։
Թերևս հենց սա է այսօրվա ՔՊ-ի իրական դեմքը՝ հրապարակային բարձրագոչ հայտարարություններ եւ կուլիսային ամոթ՝ սեփական քաղաքական բրենդից։
Սեփ. լրատվություն

