Ռուսաստանի նախագահին Չինաստանում ռոբո՞տը կդիմավորի
ՄիջազգայինՌուսաստանի նախագահին Չինաստանում ռոբո՞տը կդիմավորի։
AheadForm-ը ներկայացրել է ռեալիստական դեմքի արտահայտություններով ռոբոտ։ Origin F1 անվամբ մոդելը հագեցած է արհեստական բանականությամբ և կարող է հեշտությամբ հանդես գալ որպես դիմավորող օտարերկրյա պաշտոնյաների ընդունելությունների ժամանակ։ Եվ ահա, տարածվել են խոսակցություններ, որ Պուտինին Պեկինում ռոբոտը կդիմավորի, իհարկե, որպես ընդհանուր ընդունելության մաս:
Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ տեխնոլոգիական հրաշքներ կցուցադրի Սի Ցզինպինը Վլադիմիր Պուտինին, ով մայիսի 19-20-ը պլանավորում է այցելել Պեկին։

