«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչո՞վ կպատասխանի Մոսկվան ուկրաինա-եվրոպական 1000 անօդաչուին

Միջազգային

Մեկ օրում ուկրաիական ուժերը Ռուսաստանին հարվածել է ռեկորդային թվով` ավելի քան 1000 անօդաչու թռչող սարքերով: Դա է ներկայացնում Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներ՝ վերջին 24 ժամվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 1054 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 8 կառավարվող ռումբ եւ այլ։

Այդքան ոչնչացրե՞լ են, ուրեմն ինչքա՞ն է արձակվել: Թե՞ դա արձակման թիվն է: Սրանք կարեւոր հարցեր են, բայց փոստը նույնն է` քառանիշ թվով անօդաչուներ հատել են ՌԴ սահմանը: Այսինքն, որտեղի՞ց Ուկրաինային այդքան անօդաչու: Հարցի պատասխանը միանշանակ է. ուկրաինական անօդաչուների մեծածավալ արտադրությունը տեղակայված է Եվրոպայում: Նաեւ, դրանք գործում են ամերիկյան` Մաքսի Starlink համակարգով:

Այսինքն, Կիեւն ընդամենը կոճակ սեղմողմ է, ՌԴ-ի վրա աճող հարվածների թիկունքում կանգնած է Հավաքական Արեւմուտքը: Ու հարցան այսպես է. ի՞նչ է պատրաստվում անել Մոսկվան: Այլապես, այսօրվա 1000 անօդաչուն կդառնա 2 000, 3 000 եւ այլն:

Դեռ 2022թ.-ին Լավրովը զգուշացնում էր. «Ուկրաինայի տարածքում հարվածային զենքի տեղակայումը, որը կարող է սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի Դաշնության համար, ևս մեկ կարմիր գիծ է»։ 1000 անօդաչուն հաստատ «կարմիր գիծ» է:

2024 թվականի սեպտեմբերը. «Այստեղ կատակում են մեր կարմիր գծերի մասին՝ մի՛ կատակեք մեր կարմիր գծերի մասին։ Եվ նրանք շատ լավ գիտեն, թե որտեղ են դրանք»։

2026 թվականի ապրիլ. «Սա պարզապես լուրջ չէ։ Ասել, որ նրանք պետք է պարզաբանեն մեր կարմիր գծերը, ծիծաղելի է։ Դրանք վաղուց են ուրվագծվել»։ Եվ այսպես շարունակ:

Իսկ 1000 անօդաչուն, որը կարող է դառնալ օրական 2000 կամ 3000. դա «կարմիր գծից» էլ այն կողմ է. դա Ռուսաստանի անվտանգության հարցում սպառնալիք է, որն ուղղակիորեն գալիս է Արեւմուտքից:

Կլինի՞ ռեալ պատասխան, այս պահին սա է ամբողջ խնդիրը: Նախ, Starlink-ի չեզոքացման տեսքով, ապա` առնվազն ֆիքսելով փաստը, որ Ուկրաինայի համար զենք արտադրողներն ուղղակիորեն ներգրավված են Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության