Ձեր իշխանությունը պրոֆեսորին կարող է տանել բանտ քաղաքական որոշմամբ, բազմաթիվ հիվանդներին թողնելով առանց բժշկական օգնության. Նախկին պատգամավորի պատասխանը ՔՊ-ական նախարարին

ԱԺ նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանը անդրադարձել է պրոֆեսոր Չարչյանին ուղղված ԱՆ նախարարի մերկապարանոց մեղադրանքներին.

-Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ՔՊ-ի ավտոբուսի ամենաակտիվ ուղևորուհին, ծանր է տարել անվանի բժիշկների հանդիպում-քննարկումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Եվ նախարարը որոշել է պետական պաշտոնյային ոչ հարիր բառապաշարով խոսել այդ հանդիպման ու ԲՀԿ ղեկավարի մասին:
Ավանեսյանի բառապաշարն ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար:

Սկսենք նրանից, որ եթե Առողջապահության նախարարը լիներ առողջապահության ոլորտի մասնագետ, բժիշկ, կամ ցանկացած ոլորտի կայացած մասնագետ, ապա անհնար է, որ նրա մեջ այդքան լկտիություն լիներ,որովհետև, օրինակ, բժիշկները զուսպ -կիրթ մարդիկ են:
Ձեր նախընտրական ծրագրի համար պետության բյուջեում բաց դռների օր եք հայտարարել. առողջապահության ոլորտի բյուջեն 220 մլրդ դրամ է,  ապահովագրության համար 149 մլն եվրո պարտք եք վերցնում: Ստացվում է`աշխատող քաղաքացին և´ ապահովագրության համար է վճարելու, և´ վարկ է փակելու, և´ չի ընկալելու, թե ավտոբուսում պարող նախարարը մոտ 700 մլն դոլարով  քաղաքացու համար ի՞նչ հարց է լուծում: Գուցե ճիշտ կլինի` ցանկացած պոլիկլինիկայի մոտ ավտոբուսին ասեք` կանգ առնի, և մտեք ներս, ձեր ձախողված կառավարման կենդանի պատկերը տեսնելու համար:

Ինչ վերաբերում է առողջապահության ապահովագրությանը, ապա իշխանությունը պատահական չէ, որ այդ որոշումն ուժի մեջ մտցրեց ոչ թե 2025-ին` ինչպես նախապես պլանավորել էր, այլ 2026-ին, որովհետև ապահովագրության այս համակարգն ակնհայտ նախընտրական է, համամիջազգային պատմության մեջ եզակի դեպք է
և սա բերելու է կառավարման քաոսի, որովհետև որևէ հաշվարկ, գիտական մոտեցում, վերլուծություն, վիճակագրություն իր հիմքում չունի:

Ավանեսյանը խոսել է նաև Իզմիրլյան բժշկական կենտրոնի մասին, որտեղ անցել եք պոպուլիստական ոճի, որովհետև Չարչյանն այդ ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է, թերևս լավագույնը...
Նա դպրոց, համակարգ հիմնած մասնագետներից մեկն է, եթե ձեր իշխանությունը պրոֆեսորին կարող է տանել բանտ քաղաքական որոշմամբ, բազմաթիվ հիվանդներին թողնելով առանց բժշկական օգնության, ձեր քաղաքական ցանկությունը վեր դասելով մարդկանց կյանքի իրավունքից, դա ձեր իշխանության «ձեռքբերումն է», դա դուք եք, ձեր անթաքույց ես-ն է:

Ինչ վերաբերում է «Մարգարյան» հիվանդանոցի վերաբերյալ Ավանեսյանի ասածին, ապա,  հասկանալի չէ, թե նրա ասածն ինչ առնչություն ունի իրականության հետ կամ ինչի մասին է: Հիվանդանոցը վերազինվում է միջազգային չափանիշներին համապատասխան և Հայաատանի լավագույն  բժշկական կենտրոններից մեկն է և ձգտում է դառնալ լավագույնը:

 Եթե Ավանեսյանի սրտին ցավ է տվել,որ մի ժամանակ բժշկական օգնության կարիք են ունեցել և այն կատարվել է անհատների կամ բարեգործական հիմնադրամների շնորհիվ, ապա, եթե առաջիկայում դուք պատրաստվում եք «Սոկառ»-ի կամ Ալիևի հիմնադրամից ստանալ օգնություն և դրանով մխիթարվել, դա բացառապես ձեր խնդիրն է, իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տասնյակ հազարավոր մարդկանց օգնել է և օգնելու է։

Աշխարհում ոչ մի ռեֆորմ և ամենազարգացած պետություններն անգամ չի հրաժարվում  բարեգործ անհատների աջակցությունից։ Ընդհանրապես կոչ կանեմ մի քիչ զուսպ լինել, քանի որ հունիսի 7-ից հետո մեր երկրում բացարձակ այլ իրավիճակ է տիրելու` բարի, կրթված, հայրենասեր և ոչ լկտի պաշտոնյաներով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում