Հույզերի իսկական պայթյուն. Աբովյանի դրամատիկական թատրոնի նոր ներկայացումը

Մշակութային

Նրան բոլորն «Արտիստ» էին ասում՝ ոչ միայն բեմի հանդեպ անսահման սիրո, այլեւ կյանքի յուրաքանչյուր ակնթարթն արվեստի վերածելու կարողության համար։ Լեւոնն ապրում էր զգացմունքներով, երազում էր բեմով ու հավատում, որ արվեստը կարող է բուժել նույնիսկ ամենախոր վերքերը։ Բայց երբ ճակատագիրը կանգնեցնում է ցավոտ ընտրության առաջ, արդյոք արվեստն իսկապես ուժ ունի փրկելու մարդուն…

Սիրո, կորստի ու ներքին պայքարի մասին պատմող «Արտիստը» դրաման՝ ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն ստեղծագործության, կայացավ Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում։ Առաջնախաղից հետո՝ ներկայացման առանձնահատկությունների, կերպարների ներաշխարհի եւ բեմադրական լուծումների շուրջ, «Իրավունք»-ը զրուցել է Աբովյանի դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրության ռեժիսոր, դերասան ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Արտիստը»:

— Յուրաքանչյուր տարի մեր թատրոնում ձգտում ենք ունենալ չորս նոր ներկայացում, որպեսզի կարողանանք բոլոր տարիքային խմբերին ապահովել նոր աշխատանքներով: Այս ստեղծագործութունն այդ չորս ներկայացումներից մեկն է, որը միջին դպրոցի եւ ավելի բարձր տարիքային խմբի հանդիսատեսի համար է: Նաեւ նպաստում է այն հանգամանքը, որ այս ստեղծագործությունը դպրոցական գրականության ցանկում է ու հրաշալի հնարավորություն է, որպեսզի դպրոցում նյութն անցնելուն զուգահեռ՝ գիտելիքներն առավել ամրապնդվի այս ներկայացման դիտմամբ:

Ի՞նչ հիմնական գաղափար կամ ասելիք ունի այս ներկայացումը հանդիսատեսի համար։

— Այստեղ կարմիր թելով անցնում է միայնակ մարդու, մասնավորապես՝ հոգով ու սրտով արվեստի նվիրյալի պայքարն ինքն իր զգացողությունների դեմ: Այս ներկայացմամբ ես փորձել եմ ոչ միայն ցույց տալ ստեղծագործության ռոմանտիկ, հուզական կողմն, այլեւ ինձ համար առավել կարեւոր է եղել յուրաքանչյուր կերպարի ներքին հոգեբանական աշխարհի բացահայտումը՝ առանց պաթոսի, առանց ավելորդ հուզականություն մատուցելու: Իսկ ներկայացման մեջ բազմաթիվ մեսիջներ կան հատկապես դեռահասներին, որ դեռահասության շրջանում չի կարելի հապճեպ որոշումներ կայացնել, տրվել կործանիչ գայթակղությունների, հարբեցողության, զբաղվել միմիայն սիրելի զբաղմունքով եւ այլն, եւ այլն: 

Որպես դերասան եւ բեմադրիչ՝ ո՞րն էր ամենաբարդ փուլն աշխատանքային ընթացքի ժամանակ։

— Ինձ համար ամենաբարդ շրջանն այս ներկայացման ընթացքում այն էր, որ ինքս հանդես էի գալիս նաեւ որպես դերասան: Բայց շնորհիվ նվիրյալ ընկեր-դերասանների մենք կարողացանք հաղթահարել այս ընթացքը եւ ներկայացումը հանձնել հանդիսատեսին:

Ինչպիսի՞ արձագանք եք սպասում հանդիսատեսից առաջնախաղից հետո։ Ի՞նչ կուզենայիք, որ հանդիսատեսը տաներ իր հետ այս ներկայացումից։

— Ինչպես յուրաքանչյուր ներկայացումից հետո, այնպես էլ հիմա սպասում եմ, որպեսզի հասկանամ՝ արդյոք կարողացել եմ հանդիսատեսին տեղափոխել մեր ներկայացման մթնոլորտ, ճիշտ մատուցել այն: Յուրաքանչյուր ներկայացում բեմադրելիս, ես միշտ ձգտում եմ նախ եւ առաջ ինքս իմ ներսում գտնել կոնկրետ այդ ներկայացմանը հատուկ մթնոլորտ: Եվ երբ կարողանում եմ զգացածս փոխանցել հանդիսատեսին, դա ինձ համար մեծ բան է:

— Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք առաջիկայում։

— Մոտակա շրջանում սկսելու ենք աշխատանքներ Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» ստեղծագործության շուրջ: Այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Եվ եթե ամեն բան լավ ընթանա, ապա նոր թատերաշրջանում ներկայացումը բեմ կբարձրացնենք: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում