Ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներն ակտիվ հարվածներ են հասցնում ուկրաինական ուժերին
ՄիջազգայինՈւկրաինական մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներն արդեն հինգերորդ շաբաթն է, ինչ ակտիվորեն գործում են սահմանային գոտիներում։ Դրա գործողությունների սխեման այս ընթացքում կայուն է եղել. ինքնաթիռը թևավոր հրթիռներ է արձակում Կուրսկի մարզի օդային տարածքից և անմիջապես լքում է հայտնաբերման գոտին: Հրթիռներն ուղղված են Ուկրաինայի զինված ուժերի անմիջական թիկունքում գտնվող լոգիստիկ կենտրոնները (Սումիի, Չեռնիգովի և Պոլտավայի մարզերում):
Նախնական գնահատականներով, այս ինքնաթիռն արդեն իրականացրել է առնվազն 30 հաջող արձակում: Հիմնական թիրախները եղել են երկաթուղային հանգույցները, կայանները և պահեստները, որոնք օգտագործվում են Արեւմուտքից Ուկրաինա ռազմական օգնություն տեղափոխելու համար:
Ուկրաինական կողմը չի հասկացել, թե արդյոք սա մեկ «ուրվական» ինքնաթի՞ռ է, թե՞ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը այս հատվածում տեղակայել են արդիականացված Սու-57-ների լիարժեք կազմավորում:

