Telegraph. Թրամփը ճնշում է ԱՄԷ-ին` գրավել իրանական կարևոր կղզիներից մեկը
ՄիջազգայինԸստ Telegraph-ի՝ ճնշում է գործադրում ԱՄԷ-ի վրա՝ ավելի ակտիվորեն ներգրավվելու Իրանի դեմ պատերազմում և առաջարկում է, որ Աբու Դաբին գրավի իրանական կղզիներից մեկը։
Խոսքըէ Լավան կղզու մասին է, որը, ենթադրաբար, ապրիլի սկզբին արդեն հարված է ստացել ԱՄԷ-ից։
«Թող նրանք գնան և գրավեն այն։ Դրանով ԱՄԷ-ի զինվորներն են լինելու իրանական հողի վրա, ոչ թե ամերիկացիները»,- հրատարակությանը ասել է ԱՄՆ նախկին պաշտոնյան։
Աղբյուրը պնդում է, որ փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների սկսվելուց ի վեր ԱՄԷ-ն է կրել իրանական հարձակումների հիմնական հարվածը։
ԱՄԷ-ի վրա արձակվել է ավելի քան 2800 հրթիռ և անօդաչու թռչող սարք։
Աբու Դաբին կտրուկ ընդլայնել է համագործակցությունը Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ՝ միաժամանակ վատթարացնելով մի քանի հարևան արաբական երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները։
Տես նաեւ https://t.me/iravunk/67107

