Չկամներին ցանկանում եմ ընդունելի եւ բարի պայթ. Ամալյան

Մշակութային

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների, ովքեր այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Անդրադառնալով հանդիպման մանրամասներին՝«Իրավունք»-ը զրուցել է  ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ հետ:

Հանդիպել եք Վեհափառ հայրապետին, նախ կխնդրեմ փոխանցեք՝ ինչպիսի՞  տրամադրվածություն ուներ՝ եկեղեցու դեմ ուղղված իշխանության այսքան հալածանքներից հետո:

— Ուժեղ էր: Վեհափառի մեծահոգությունն ու ուժն այնքան մեծ է, հզոր, որ նա մեզ սովորեցնում է արհամարել: Քաղցկեղի բջիջները բուժվում են արհամարանքով: Պատկերացրեք, Վեհափառի դեմ կանգնածները տեսնեն, որ իրենք չեն նկատվում... Ուղղակի չլինելուց կպայթեն: Ես իրենց բարի պայթ եմ ցանկանում, ընդունելի պայթ լինի:

Ինչո՞ւ որոշեցիք այս շրջանում հանդիպել Գարեգին Բ-ին եւ ո՞վ էր նախաձեռնության հեղինակը:

— Դա ընդամենը մարդկային որոշում է եւ շնորհակալ ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ մեզ ընդունեց: Նախաձեռնությունը Դադադսյան Ժիրայրինն էր, ինչի համար մեր ընկերոջը շնորհակալ ենք, որ Վեհափառ աշխատակազմի հետ համաձայնեցնելուց հետո՝ կազմակերպեց այդ հանդիպումը:

Պարոն Ամալյան, ի՞նչ թեմա քննարկվեց Վեհափառի հետ: Ինչպե՞ս է նա վերաբերում իր դեմ արշավին:

— Թեմաները մարդկային էին՝ այսօրվա հակասությունների, դավաճանությունների տարափի սկզբունքների մեջ: Ուրիշ ոչ մի քաղաքական թեմա: Գիտեք, Վեհափառի դեմ կանգնածներն այնքան ճղճիմ եւ փոքր են, որ անգամ ծիծաղելի է նրա հետ հանդիպելուց խոսել դրանց մասին: Իսկ հարձակումներին վերաբերվում է մեծահոգաբար եւ ուժեղ:

Գարեգին Բ-ի հետ Ձեր հանդիպումը, ոմանց մոտ նյարդային կծկումներ կառաջացնեն: Կրկին մեկնաբանություններ, կրկին տգեղ խոսակցություններ…

— Նմանները թող գնան սեռական բժիշկների մոտ: Բոլոր ջղաձգումները մաշկավեներոլոգները շտկում են:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում