Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը Սյունիքում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով Արցախին մասնավորապես ասել է.«Ինչ խոսում են, ասում են՝ բա Ղարաբաղը, բա Արցախը, ուզում եմ հասկանալ՝ էդ հողը ինչո՞վ է մերը եղել․․․ ընդեղ դպրոց ենք կառուցել, մանկապարտեզ ենք կառուցել, գործարան ենք կառուցել, ինչո՞վ է մերը եղել․․․ մերը չի եղել». Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը այս կերպ է փորձել էր հիմնավորել իր պնդումը, որ Արցախը հայկական չի եղել։
Այս եւ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ մտքի գոհարների մասին զրուցել ենք արցախցի քաղաքագետ, օկուպացված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի օգնական Ժիրայ Ազիզյանի հետ.

- Գրեթե համանման ախտանիշներով տառապող Ավան հոգեկան առողջության կենտրոնում բուժում ստացող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ կանգնելով Ստեփանակերտի Վերածննդի դատարկ հրապարակի կենտրոնում հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Հոգեբանի մասնագիտական կրթություն չունեմ, Զիգմունդ Ֆրեյդին էլ քաղաքագիտական վերլուծության տեսանկյունից եմ ծանոթացել, այնպես որ մի քիչ դժվարանում եմ հարցին պատասխանել։ Բայց եթե Ձեզ կոնկրետ Արցախում ունեցածների և արածների հարցն էր հետաքրքրում, ապա պետք պետք է նշեմ, որ և դպրոցներ ենք ունեցել, և մշակութային կենտրոններ, և եկեղեցիներ, և կենսագոյատևման ու ազգային ինքնության պահպանման համար անհրաժեշտ այլ ինստիտուտներ։

- Պարոն Ազիզյան, Փաշինյանը նաեւ վստահեցնում է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն Ղարավաղի հանար այնքան բան չի արել, որքան արել է ՔՊ-ն.«Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»։

- Օբյեկտիվորեն գնահատելով ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական աջակցությունը Արցախում սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից ` պետք է նշեմ, որ վերջին իշխանության օրոք  ևս տարբեր ծրագրերի միջոցով օժանդակություն եղել է, բայց արդյո՞ք դա պայմանավորված էր ներքաղաքական նկրտումներով, թե՞ հենց ռազմավարական նշանակությամբ պայմանավորված Արցախի դեմոգրաֆիական անվտանգության խնդրի լուծման մոտիվներով: Հարցի պատասխանը թերևս այսօր Հայաստանի կառավարության կողմից իրականացվող անբավարար ու անարդյունավետ ծրագրերի հետևանքների գնահատմամբ կարելի է տալ, երբ կարծես նպատակադրված արվում է ամենը արցախցուն Հայաստանի Հանրապետությունից վտարելու, դրանով արցախյան հարցը Հայաստանի ներքաղաքական օրակարգից ամբողջությամբ արմատախիլ անելու համար։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում