Զենքի խզակոթով ծեծի սպիները մինչ օրս մնացել են գլխիս.Բաքվի դժոխքը ականատեսի աչքերով

Տեսանյութեր

2020 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքից ադրբեջանցիների կողմից առևանգված և գերեվարված Գևորգ Սուջյանը, ով ընկերոջ հետ փորձում էր մարդասիրական օգնություն հասցնել հետպատերազմյան Արցախ, հունվարի 19-ին է վերադարձել հայրենիք, իսկ, թե ինչ դժոխքի միջով է անցել, ինչպես է պայքարել բացառիկ մանրամասներ է ներկայացրել «Իրավունք TV»-ի եթերում.

- Նախ ասեմ ադրբեջանական գերության մեջ հայ պատանդները  անմարդկային խոշտանգումների և նվաստացման են ենթարկվում, ես դա իմ մաշկի վրա հինգ տարի զգացել եմ ամեն օր։ Պատմեմ սկզբից. ես ու ընկերս առևանգվել ենք Լաչինի միջանցքը հատելիս մի խումբ ադրբեջանցիների կողմից, որոնք, ոչինչ չբացատրելով, մեր գլխին պարկեր են մտցրեցին ոպ ձեռքերս կապկպեցին։ Ընդ որում ձեռքներս սովորական մետաղալարով այնքան ամուր են կապել, որ այն մխրճվել է մեր մաշկի մեջ: Այնքան ամուր կապեցին մեր ձեռքերը, որ դրանք սկսեցին այտուցվել և կապտել, իսկ մաշկի մեջ խրված մետաղալարերի սպիները դեռ մնում են: 

Ամբողջ Ճանապարհին դաժան ծեծի էին ենթարկում: Զենքի խզակոթով ծեծի սպիները մինչ օրս մնացել են գլխիս: Այդ դաժանությունը տևել է մի քանի օր։ Մի խումբ անձինք պարբերաբար մտնում էին նկուղ, որտեղ մեզ պահում էին Շուշիում և դաժան ծեծի ենթարկում ՝ պահանջելով ասել ՝ «Փառք Թուրքիային», «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Հատկանշական է, որ այդ խմբում անգամ ադրբեջանցի երեխաներ կային, որոնց նույնպես բերում էին, որ մեզ ՝ հայերիս ծեծեն։ Բայց առավել ուշագրավն այն է, որ այդ ադրբեջանցիների մեջ եղել են նաև թուրքեր։ Նրանք ինքները դա խոստովանեցին՝ մեզ ցույց տալով թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության նշանը։ Ես այն ժամանակ չգիտեի, թե դա ինչ կազմակերպություն է, ինձ ծեծող թուրքերն են ինձ պատմել այդ մասին։ Շուշիում գտնվելու ողջ մենք զրկված էին անգամ սննդից, միայն ծեծով էին կերակրում։ Մեզ Բաքու են տեղափոխել անգիտակից վիճակում ։ Ձեռքս կոտրվել էր, լրիվ ուժասպառ էի, 1.5 ամիս գրեթե չէի կարողանում ուտել։ Ես կշռում էի 45 կիլոգրամ։ Ծեծը շարունակվել է նաև Բաքվի բանտում։ Նրանք անընդհատ մեզ նյարդայնացնում էին իրենց պահանջներով՝ ամեն անգամ խցի դուռը բացելիս, անգամ դռան պատուհանից նայելիս, օրը մի քանի անգամ պետք է ոտքի կանգնեինք ու ասեինք ՝ փառք Ալիևին, փառք Ադրբեջան, Ղարաբաղը Ադրբեջան է, եթե մենք դա չէինք անում, նրանք ծեծում էին մեզ։

Մեր զրուցակցի պնդմամբ՝ չնայած ծեծին և խոշտանգումներին, ինքը ցուցմունք չի տվել Հայաստանի դեմ.

- Ավելին, ես սպառնացել եմ ինքնասպան լինել, և նրանք գիտեին, որ ես իմ խոսքը կպահեմ: Ես նրանց ասել եմ, որ ձեր նախագահն իրեն մանր մարդու պես է պահում ՝ վրեժ լուծելով գերիներից։ Գերության վերջին ամիսներին ես հացադուլ հայտարարեցի, դադարեցի դուրս գալ զբոսանքի։ Ի դեպ, գերության ընթացքում մենք մի քանի անգամ հացադուլ ենք հայտարարել։ Ինձ ողջ մնալ օգնել են ըմբիշի բնավորությունը, մարզիկի հմտությունները ու անպայման հայրենիք վերադառնալու հավատը։

Այդ ընթացքում Գևորգին և նրա ընկերոջը չեն այցելել ոչ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեից, ոչ էլ որևէ իրավապաշտպան որևէ կազմակերպութունից: Նրանք ինձ ասացին ՝ դու հիմա ոչ ոք ես, և ինձ հետ ամեն ինչ կարող են անել, և ոչ ոք ինձ չի օգնի։ Ու այդ ժամ ես իմ մեջ որոշեցի. իմ կյանքն ավարտված է, ինչ լիում է, թող լինի: Եթե ես այն ժամանակ կառչեի կյանքից, եթե կառչեի հույսից, կխելագարվեի, չէի ապրի։

Նախաքննության ընթացքում ես ու ընկերս զրկված էինք անգամ փաստաբանից, մեզ թղթեր էին տալիս ՝ ստիպելով ստորագրել առանց թարգմանելու: Հետո դատարանում իմացանք, որ նրանք ինձ ստիպել են ստորագրել ինձ ներկայացված կեղծ մեղադրանքների տակ։

Գեւորգը երեք ամիս բանտախուցը կիսել է Արայիկ Հարությունյանի հետ.

-Շատ էր փոխվել, խեղճացած էր, չէր խոսում։ Ասում էր՝ չէր պատկերացնում, որ մի օր կհայտնվի թշնամու ենթակայության ներքո։ Հարցրել եմ, թե ինչո՞ւ չկարողացան փրկվել, ասաց, որ իրենց 300 հոգու ցուցակ էին դեմ տվել.«Կամ մենք պիտի հանձնվեինք, կամ երեք հարյուր հոգի պագալովնի գերեվարվում էին կամրջից, մենք մեզ զոհաբերեցինք, որ սոված ու տանջված արցախցիները չհայտնվեին մեր տեղում», -գլխիկոր պատմում էր Հարությունյանը։ Նրան ու մյուս նախագահներին վերաբերում էին ճիշտ այնպես ինչպես մեզ, ոչ մի առավելություն չունեն։ 
 

Գիտեին արդյո՞ք, որ վերադարձվում են հայրենիք Գեւորգը խորը հոգոց հանելով ասաց.

-Դեռ երկու շաբաթ առաջ ադրբեջանցի ԱԱԾ-ական էր այցել մեզ, ասաց դուրս ես գալու, պատրաստվի, բայց մտածում էի հերթական սուտն է։ Վերադարձի օրը առավոտ լուսաբացին եկան ինձ ու Դավիթին արթնացրեցին ու ասեցին վեշերներդ հավաքեք՝ գնում եք։ Մտածեցինք հիմա էլ ուրիշ բերդ են տեղափոխում։ Տեղափոխեցին ԱԱԾ, նույն աշխատակիցը եկավ ասեց՝ եկավ գնալուդ օրը...

Հ.Գ. Ուշագրավ զրույցը դիտեք հետեւյալ հղումով 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում