Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել
ԹեմաԵրեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի ընտանիքում կրկնակի ուրախություն է. նա հայր է դարձել երկվորյակ տղաների։
Երջանիկ հայրիկը սոցիալական իր էջում հայտնել է բարի լուրը՝ գրելով․ «16.05.2026 թագավորներս ծնվեցին. Դավիթս ու Դանիելս»։
Գրառումը կարճ ժամանակում ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ընկերների, գործընկերների եւ հետեւորդների կողմից։
Միքայել Մանրիկյանին ու նրա ընտանիքին մաղթում ենք անսահման երջանկություն, առողջություն եւ խաղաղ օրեր, իսկ փոքրիկ Դավիթին ու Դանիելին՝ անհոգ ու լուսավոր մանկություն։ Թող նորածին թագավորներն իրենց ծնողների կյանքը լցնեն ժպիտներով, սիրով ու հաղթանակներով։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

