ԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
ՍպորտԲուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ փուլ։ 55 կգ քաշայինների կիսաեզրափակչում մեր երկրի ներկայացուցիչը մրցեց ադրբեջանցի Աբաս Շաֆիևի հետ ու հաղթեց բացարձակ առավելությամբ 15։ 4 հաշվով։ Հայ ըմբիշը մրցակցին բռնվածքից դուրս գալու ոչ մի շանս չտվեց։ Եզրափակչում Իշխանյանը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող Օսման Տեմիրսուլթանովի հետ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

