ՀՀ-ում Իրանի դեսպանատունն է արձագանքել «Եվրատեսիլ»-ի ժամանակ Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն
ՄշակութայինՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։
«Ոչ ոք չի կարող ՀՀ-ի գեղեցիկ դրոշի փոխարեն մեկ այլ դրոշ ցուցադրել։ ՀՀ-ն պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ կանգնած է եղել նրա կողքին»,-ասված է արձագանքման մեջ։
Հիշեցնենք, որ իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն՝ Ադրբեջանի դրոշի ներքո:

