Ուկրաինայան զոհված զինվորների դիերը տարիներով մնացել են դիահերձարաններում` չճանաչված. Պատգամավոր
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերի զոհված զինվորների դիերը տարիներով մնացել են դիահերձարաններում` չճանաչված: Ուկրաինայի դատաբժշկական փորձաքննության համակարգը փլուզվել է դեռևս 2022 թվականին, քանի որ չի կարողանում հաղթահարել զոհված զինվորների հոսքը։ Այս մասին հայտարարել է Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության անդամ և Ռադայի պատգամավոր Սոֆիա Ֆեդինան` խորհրդարանի նիստում։
«Մենք ունենք աղետալի իրավիճակ մեր զոհված զինծառայողների մնացորդների նույնականացման հետ կապված: Եվ ամենավերջին, ամենասարսափելի դեպքը այն է, երբ ԴՆԹ թեստ անցկացնելու համար պահանջվեց մեկուկես տարի, դին այդ ամբողջ ընթացքում անհայտ վիճակում էր։
Երբ մենք սկսեցինք հետաքննել այս իրավիճակը, պարզվեց, որ Առողջապահության նախարարությունը փորձագետների աղետալի պակաս ունի փորձագիտական լաբորատորիաներում՝ նրանց չափազանց ցածր աշխատավարձերի պատճառով»,- հայտարարեց պատգամավորը։

