Ռուսասները վերջին չորս օրերին «արդուկում» են Կոնստանտինովկան սավառնող ծանր ավիառումբերով
ՄիջազգայինՈւկրաինամետ ռազմական վերլուծաբանները պնդում են, որ Ռուսաստանը վերջին չորս օրերի ընթացքում Կոնստանտինովկան «արդուկում» է սավառնող ծանր ավիառումբերով: Ամնպիսի մասշտաբով, որն աննախադեպ է քաղաքի վրա հարձակման սկզբից ի վեր:
Նման ակտիվության պատճառը աղբյուրների համար դեռևս պարզ չէ, թեեւ նկատում են նաեւ, որ ռուսական ստորաբաժանումներն ավելի ու ավելի խորն են ներթափանցում քաղաք: Նաեւ շարունակվում է թեւային հարձակումը:
Կան վարկածներ, որ Ռուսաստանը փորձում է վերացնել ուկրաինական լոգիստիկայի վերջին հատվածները եւ թիկունքային պաշտպանական կետերը` քաղաքի կայազորն ամբողջությամբ կտրելու համար, որից հետո կսկսվի վճռական հարձակումը քաղաքի վրա:

