«Զենիթը» կփորձի ձեռք բերել Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկին
Սպորտ
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը, որի փոխանցմամբ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը վաղուց կա, իսկ Սերբիայի գավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Վոյվոդինայի» դեմ հաղթական խաղից հետո (2-2, 11 մետրանոցներով՝ 5-4), որում Տիկնիզյանը դարձել էր արդյունավետ փոխանցման հեղինակ ռուսական ակումբն ավելի վստահ է դարձել իր նպատակներում։ Նշվում է, որ տրանսֆերը կարող է իրականացվել 2026 թվականի ամռանը։
Նշենք, որ Տիկնիզյանը սերբական թիմի կազմում հանդես է գալիս 2025 թվականի հուլիսից։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: 2025/26 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

