Ինչի մասին էր Էրդողանի տրագիկոմեդիկ օգնությունը Նիկոլին

Միջազգային

Այն, որ հա­յաս­տան­յան ընտ­րութ­յու­ննե­րի շե­մին Էր­դո­ղա­նը ո­րո­շեց Թուր­քիա­յի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ ու­ղիղ ա­ռեւտ­րի մեկ­նար­կի մա­սին ազ­դա­րա­րել, ի­հար­կե, տրա­գի­կո­մե­դիկ տեսք ու­նի: Տ­րա­գիկ մասն այն է, որ ա­վե­լի ցցուն ցու­ցիչ, որ հա­սել ենք այն վի­ճա­կին, երբ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­ներ­ի հա­մար թուր­քերն են «թաքն­ված» քա­րոզ­չութ­յուն ա­նում, չի լի­նում: Իսկ կո­մե­դիկ մասն այն է, որ Նի­կո­լը դժվար թե կա­րո­ղա­նա կողմ­նո­րոշ­վել, թե թուր­քա­կան այդ փո­խան­ցու­մից ինչ­պես է օգտ­վե­լու:

ԽՂՃՈՒԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ի­րա­կա­նում բո­լորն են հաս­կա­նում, որ Է­դո­ղա­նի նման քայ­լը Հա­յաս­տա­նին, բա­ցի վնա­սից, ո­չինչ չի տա­լիս: Ապ­րանք­նե­րը, ո­րոնք գա­լիս էին Թուր­քիա­յից, հի­մա էլ նույն ճա­նա­պար­հով Վ­րաս­տա­նով են գա­լու: Մի փոքր ինք­նար­ժե­քի նվա­զում կա­րող է լի­նել, ե­թե Վ­րաս­տա­նում փոխ­վեն այդ ապ­րանք­նե­րի շար­ժի ռե­ժիմ­նե­րը: Այ­սինքն` ներ­մու­ծում–­վե­րար­տա­հան­ման փո­խա­րեն հի­մա կա­րող է տրան­զի­տի տար­բե­րա­կը լի­նել: Բայց ա­սել, թե դա կանդ­րա­դառ­նա հա­յաս­տան­յան ներ­քին գնե­րի վրա, ո­րոնք սահ­ման­վում են ոչ թե ինք­նար­ժե­քա­յին, այլ ա­ռա­վե­լա­գույն շա­հույ­թի տրա­մա­բա­նութ­յամբ, սխալ կլի­նի: Փո­խա­րե­նը հնա­րա­վոր բա­ցա­սա­կան հե­տե­ւանք­նե­րի պա­կաս չկա: Այ­սինքն, այսկերպ դե­պի Հա­յաս­տան կգան նո­րա­նոր ապ­րանք­ներ` էլ ա­վե­լի խեղ­ճաց­նե­լով մեր ներ­քին ար­տադ­րո­ղին: Ու գա­լիս ենք նրան, թե Նի­կոլն այդ ինչ­պե՞ս է պատ­րաստ­վում Էր­դո­ղա­նի այդ փո­խան­ցու­մը հրամց­նել, որ­պես իր կա­ռա­վա­րութ­յան մե­ծա­գույն նվա­ճում, թե տե­սեք, ին­չե­րի կա­րո­ղա­ցանք հաս­նել: Փո­խա­րե­նը կա բա­ցա­սա­կան է­ֆեկ­տը. հի­մա հան­րութ­յան հա­մար շատ ա­վե­լի ցայ­տուն է դառ­նում, որ թուր­քի հա­մար Նի­կո­լը ե­ղել եւ մնում է Հա­յաս­տա­նի նա­խընտ­րե­լի կա­ռա­վա­րիչ: Ու հարց է, թե Էր­դո­ղա­նի նման «փո­խան­ցու­մը» Նի­կո­լին ա­վե­լի շատ ձա՞յն է բե­րե­լու, թե՞ տա­նե­լու է:

­Բայց այս ամ­բողջ պատ­մութ­յու­նն ու­նի մեկ ա­վե­լի խոր­քա­յին ի­մաստ եւս: Ըստ մեր միան­գա­մայն ար­ժա­նա­հա­վատ եւ տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րի, Նի­կոլն այդ «փո­խան­ցու­մը» չէ, որ ցան­կա­նում էր ստա­նալ Էր­դո­ղա­նից: Հա­մառ աշ­խա­տանք կար, որ այս փու­լում հաս­նեին սահ­ման­նե­րը բա­ցե­լու հար­ցով ինչ­–որ ա­ռա­ջըն­թա­ցի, գո­նե խոստ­ման տես­քով, թե սահ­մա­նա­յին ան­ցու­մը կբաց­վի: Դա կա­րող էր ներ­հա­յաս­տան­յան գնե­րի տե­սա­նե­լի անկ­ման բե­րել, որն ար­դեն Նի­կո­լի հա­մար շատ լավ քա­րոզ­չա­կան հիմք կդառ­նար: Բայց ե­րե­ւում է, որ չնա­յած տա­րաբ­նույթ քայ­լե­րին, սահ­մա­նը բա­ցե­լուն ուղղ­ված ինչ­–ինչ մի­ջո­ցա­ռում­նե­րի, հրա­պա­րա­կա­յին քա­րոզ­նե­րի եւ նման բա­նե­րի, ա­ռա­վե­լա­գույ­նը, ո­րին հա­սան, Էր­դո­ղա­նի հի­շա­տակ­ված ո­րո­շումն էր:

Ե­թե Նի­կո­լին եւ ներ­կա ընտ­րութ­յու­նն­երը մի կողմ ենք թող­նում, ա­պա թե­ման ստա­նում է այս տես­քը: Այն, որ հա­յաստան­յան սահ­մա­նի բա­ցումն ու մասշ­տա­բա­յին ա­ռեւ­տու­րը դեռ հնուց ձեռն­տու էր հենց Թուր­քիա­յին, հայտ­նի փաստ է: Դա Թուր­քիա­յի հա­մար, հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նի տնտե­սա­կան տխուր վի­ճա­կը, մեր եր­կի­րը տնտե­սա­կան ին­տեր­վեն­ցիա­յի են­թար­կե­լու ու­ղիղ տար­բե­րակ էր, ո­րը շատ ա­րագ կվե­րա­ծեին քա­ղա­քա­կան ին­տեր­վեն­ցիա­յի: Ու ա­սել, թե Ան­կա­րա­յում չեն գի­տակ­ցում այդ հե­ռան­կա­րը, միամ­տութ­յուն կլի­ներ: Հե­տե­ւա­բար, դեռ հնուց է գա­լիս շատ պարզ հար­ցը, որը միան­գա­մայն ար­դիա­կան է նաեւ այ­սօր. իսկ ին­չո՞ւ է Ան­կա­րան իր հա­մար այդ կա­րե­ւոր գոր­ծի­քը մի կողմ նե­տել եւ ա­նում է ճիշտ հա­կա­ռա­կը` հա­մա­ռո­րեն սահ­մա­նը փակ է պա­հում: Են­թադ­րութ­յու­նը, թե դա կնպաս­տի Հա­յաս­տա­նի տնտե­սա­կան թռիչ­քին, ո­րը Թուր­քիան չի ցան­կա­նում, ծի­ծա­ղե­լի է: Նախ, Հա­յաս­տանն իր կո­մու­նի­կա­ցիոն խնդիր­նե­րը վա­ղուց է հիմ­նա­կա­նում լու­ծել: Հա­ջոր­դը, ե­թե ան­գամ գոր­ծի թուր­քա­կան եր­կա­թու­ղով շարժ­վե­լու տար­բե­րա­կը, մեկ է, դա մեր երկ­րին հաս­տատ տնտե­սա­կան թռիչք­նե­րի չի տա­նե­լու: Վեր­ջա­պես, ե­թե ան­գամ ո­րո­շա­կի աճ լի­նի, ա­պա մեկ է, դրա «վին­տի­լը» կմնար Թուր­քիա­յի ձեռ­քին. ցան­կա­ցած պա­հի կա­րող էր նո­րից փա­կել սահ­մա­նը, եւ դե­պի այդ կո­մու­նի­կա­ցիոն ուղ­ղութ­յուն տե­ղա­շարժ­ված եւ հին ուղ­ղութ­յուն­նե­րը թու­լաց­րած Հա­յաս­տա­նի հա­մար կլի­ներ շատ ա­վե­լի մեծ հար­ված, քան ե­թե սահ­մա­նը փակ մնար:

Ու չնա­յած այս ա­մե­նին, ան­գամ այն փաս­տին, որ Նի­կոլն է այս­տեղ վար­չա­պե­տի ա­թո­ռին նստած, Ան­կա­րան այդ­պես էլ հա­մա­ռո­րեն չի գնում սահմա­նը բա­ցե­լու ուղ­ղութ­յամբ: Բա­ցատ­րութ­յու­նը մեկն է` ինչ­պես նախ­կին­ում, այն­պես էլ, ա­ռա­վել եւս, ներ­կա պա­հին դա ռուս–­թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շատ խո­րը ճգնա­ժամ է ա­ռա­ջաց­նե­լու: Կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ այդ մա­սին Մոսկ­վան քա­նիցս է Ան­կա­րա­յին տե­ղե­կաց­րել, որ դա կգնա­հա­տի որ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­լան­սը փո­խե­լու, ԵԱՏՄ տի­րույթ ներ­խու­ժե­լու եւ ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան միա­նգա­մայն կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն, որն ան­պայ­ման կեն­թադ­րի պա­տաս­խան հար­ված: Իսկ վեր­ջին տա­րի­նե­րին գու­մար­վել է նաեւ Ի­րա­նի գոր­ծո­նը: Այ­սինքն, Թեհ­րա­նը եւս Ան­կա­րա­յի նման քայ­լը, այն է` ա­ռանց տա­րա­ծաշր­ջա­նա­յին մա­կար­դա­կով, ա­սենք` «3+3» ձե­ւա­չա­փի շրջա­նակ­նե­րում պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, նման քայ­լը կգնա­հատ­վի` որ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին ստա­տուս–ք­վո­յի փո­փո­խութ­յուն:

ԻՆՉՆ Է ԿԱՆԳՆԵՑՆՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Ա­մեն դեպ­քում, ցան­կա­ցած այլ տրա­մա­բա­նութ­յուն հասց­նում է աբ­սուր­դի: Այ­սինքն, հի­մա նաեւ Ա­լիեւն է պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ար­գել­քը չե­ղար­կե­լու մա­սին: Բայց ա­հա Էր­դո­ղա­նը ա­ռաջ­նորդ­վում է հին հայտ­նի նա­խա­պայ­մա­նով, թե մին­չեւ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը չպայ­մա­նա­վոր­վեն, սահ­ման բա­ցո­ղը չեմ: Դա, ի­հար­կե, պատր­վակն է: Ի­րա­կա­նում, հաշ­վի առ­նե­լով այն գլո­բալ փո­փո­խութ­յուն­նե­րը, ո­րոնք տե­ղի են ու­նե­նում աշ­խար­հում, Էր­դո­ղա­նը հա­զիվ թե ո­րո­շի Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ նման բա­ցա­հայտ թշնա­մութ­յան գնալ: Ա­ռա­վել եւս, երբ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը եւս ե­կավ նրան մի շարք կոնկ­րետ փաս­տե­րի մա­սին հու­շե­լու: Այն է` ԱՄՆ–ն այլեւս չու­նի եր­բեմ­նի ա­նա­ռար­կե­լի հե­գե­մո­նի կշի­ռը, ՆԱՏՕ–ն, որ­պես հու­սա­լի տան­քի, այ­լեւս այդ ֆունկ­ցիան չի կա­տա­րում:

Իսկ մյուս կող­մից, Ի­րա­նը դուրս է գա­լիս աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յան ա­ռա­ջին դե­րա­կա­տար­նե­րի շարք` ու­նե­նա­լով այդ շար­քի մյուս ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի` ՌԴ­–ի եւ Չի­նաս­տա­նի հետ մաք­սի­մալ խո­րը կա­պեր: Իսկ Հա­յաս­տա­նը եւ, առ­հա­սա­րակ, Հա­րա­վա­յին Կով­կա­սը եր­կու ա­ռա­ջա­տար խա­ղա­ցող­նե­րի` ՌԴ­–ի եւ Ի­րա­նի մի­ջեւ լո­գիս­տի­կա­յի կա­րե­ւո­րա­գույն օ­ղակն է: Այ­սինքն, ներ­խու­ժե­լով այս գո­տի, դա կդառ­նա ան­խու­սա­փե­լի մար­տահ­րա­վեր չորս հա­մա­շխա­րհա­յին հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րից առն­վազն ե­րե­քին: Նաեւ մեծ հարց է, թե նման քայլն ինչ­պես կըն­դու­նի չոր­րորդ ու­ժը` ԱՄՆ–ն, ո­րը մի կող­մից, հայ­տա­րա­րել է «Թ­րամ­փի մի­ջանց­քի» մա­սին, բայց մյուս կող­մից, կա­րող է հաս­նել պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի Ի­րա­նի, դրա­նից էլ ա­ռաջ` նաեւ Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի հետ, ին­չի բո­լոր նա­խադր­յալ­ներն այս պա­հին կան:

Այս­քա­նից էլ զատ, Էր­դո­ղանն ու­նի ակ­տի­վո­րեն սրվող, թշնա­ման­քի մո­տե­ցող հա­րա­բե­րութ­յուն­ներ Իս­րա­յե­լի հետ, եւ ԱՄՆ–ն ցույց տվեց, որ ցան­կա­ցած ի­րա­վի­ճա­կում նրա կող­քին է: Այս ի­րա­վի­ճա­կում Ռու­սաս­տա­նին եւ Ի­րա­նին է՞լ մար­տահ­րա­վեր նե­տի. չէ, դա ան­գամ «եր­կու ա­թո­ռի» մեծ վար­պետ Էր­դո­ղա­նի հա­մար շատ կլի­ներ:

­Կարճ ա­սած, թե ինչ սպա­սե­լիք­ներ Նի­կոլն ու­ներ Ան­կա­րա­յից, ին­քը կի­մա­նա: Բայց ի­րո­ղութ­յունն այն է, որ ինչ­քան էլ Էր­դո­ղա­նին դուր են գա­լիս նի­կոլ­յան հնա­զան­դութ­յու­նը, Ար­ցա­խից բա­ցա­հայտ հրա­ժար­վե­լը եւ Ցե­ղաս­պա­նութ­յունն ու­րա­նա­լու խոս­տում­նե­րը, մեկ է, Ան­կա­րա­յի հա­մար այս ուղ­ղութ­յամբ «ար­գե­լակ­նե­րը» մինչ հի­մա էլ, այս պա­հին էլ Հա­յաս­տա­նը չէ, այլ` Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան սահ­ման­նե­րին տե­ղադր­ված ռու­սա­կան դրո­շը: Ընդ ո­րում, սա էլ ա­վե­լի ցայ­տուն դար­ձավ Մոսկ­վա­յից ան­ձամբ Պու­տի­նի եւ այլ պե­տա­կան բարձր օ­ղակ­նե­րից ե­կած հեր­թա­կան զգու­շա­ցում­նե­րը` ան­կախ գլո­բալ ի­րա­վի­ճա­կից, Հա­յաս­տանն ու հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կը մնում են ՌԴ­–ի հիմ­նա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րի մեջ: Այ­սինքն, ե­թե Նի­կոլն ու նրա շրջա­պա­տը կար­ծում են, թե, օ­րի­նակ, «ա­մուս­նա­լու­ծութ­յան» թե­մա­յով Պու­տի­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յան հաս­ցեա­տե­րը ի­րենք էին, հաս­տատ սխալ­վում են. ի­րա­կա­նում այս ա­մե­նը հենց Էր­դո­ղա­նի հա­մար է միան­գա­մայն կոնկ­րետ մե­սիջ­: Այ­սինքն, Մոսկ­վան պարզ հնչեց­րեց` մենք այս­տեղ ենք, քա­նի դեռ հայ ժո­ղո­վուր­դը (հենց ժո­ղո­վուր­դը` հան­րաք­վեն, այլ ոչ թե իշ­խա­նութ­յան ղե­կին նստած եւ թուր­քա­կան ուղ­ղութ­յուն գո­վեր­գող­նե­րը) այլ բան չի ո­րո­շել: Եվ Էր­դո­ղա­նի հա­մար դա պարզ ցու­ցիչ է. Նի­կո­լի կամ մեկ այլ ան­ձի «դաբ­րո­յով» չէ, որ կա­րող է մտնել այս ուղ­ղութ­յուն: Արդ­յուն­քում, Նի­կո­լը ստա­ցավ միայն այդ­քա­նը` Թուր­քիա­յից ե­կող ապ­րան­քա­յին փաս­տաթղ­թե­րում վերջ­նան­պա­տակ կգրվի «Հա­յաս­տան» տեր­մի­նը: Այ­սինքն, գրե­թե ո­չինչ:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67071 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում