«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ ԱՄՆ նախկին դեսպան, այժմ ՔՊ պատգամավորի թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ դոլարային միլիոնատե՞ր է: Համենայնդեպս, 1 միլիարդ 317 միլիոն 715 հազար ՀՀ դրամը նա ո՛չ Մակունց պապիկից է ժառանգել, ո՛չ էլ տատիկից։ Սա այն թիվն է, որն արտացոլվել է, որպես եկամուտ իր տարեկան հայտարարագրում։ Այս մասին արձանագրում է պատմաբան Արեգ Սավգուլյանը եւ մանրամասնում. «Մինչեւ իշխանափոխությունը Լիլիթը ճգնակյաց դասախոս էր, երբ նա հայտնվեց պալատական միջանցքներում եւ թավշյա ոտաբոբիկ շրջմոլիկներն իրար ականջի փսփսում էին ո՞վ է նա, ո՞վ է նա... նա մեզ հետ չի քայլել։ Տառաճանաչներից Արայիկ Հարությունյանը սաստում էր հեղափոխական խավարասերներին՝ պապանձվե՛ք, նա Նիկոլի անգլերենի ուսուցիչն է»։ Որպես հետգրություն՝ նա նաեւ շեշտում է. «Սակայն Լիլիթին ասենք «բրավո», 3.5 միլիոն դոլարը վատ սկիզբ չէ աղքատ երկրում օլիգարխ լինելու համար»: Իսկ Մակունցն արդեն հասցրել է արդարանալ, թե բա. «Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել»:

ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ, անդրադառնալով իրենց նախընտրական ծրագրին, ասել է. «Եթե մի խոսքով փորձեմ ներկայացնել Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրը, այսպես կհնչի՝ խաղաղություն՝ պահպանելով մեր ինքնությունը»: Անխոս, այստեղ կարելի էր նույնիսկ հուզվել, եթե 90-ականներն իրենց սեփական մաշկի վրա զգացած քաղաքացիները վերացած լինեին հացի կտրոնների ու նավթի ֆուջիկաների հետ: Բայց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը հիշեցնում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եղավ մի տարի, երբ պետական մակարդակով մայիսի 9-ը չնշվեց, իսկ դպրոցական դասագրքերից Աշոտ Բլեյանի նախարարության ժամանակ դուրս հանեցին Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները։ Պետական մակարդակով ասվում էր, որ մեզ պետք չի ուժեղ բանակ, որը ագրեսիա է առաջացնում հարեւանների մոտ։ Քանի Արցախը մերն է, մենք լավ չենք ապրելու, դա էլ առաջին անգամ 90-ականներին հնչեց։ Ծանոթ երեւույթ է, չէ՞: Լեւոնիզմին ու նրա ճուտ` նիկոլիզմին, պետք է վերջնական քաղաքական գնահատական տրվի»։ Ու այսքանից հետո՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ն իր վարչապետի թեկնածուով ինքնության պահպանումի՞ց է խոսում: Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա:

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում: Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար ՄԱՐԹԱ ԿՈՍԸ։ «Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչ ճանապարհով են նրանք ցանկանում գնալ, եւ Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է նա Բրյուսելում: Այստեղ են ասել՝ հարսի տունը հարսանիք է, փեսու տանը տեղյակ չեն: Ոչի՞նչ, որ Հայաստանը դեռ չի էլ դիմել՝ ԵՄ անդամ դառնալու համար, շատ էլ թե Փաշինյանին նախընտրական այս շրջանում մի քանի լուսանկար էր պետք եվրաչինովնիկների եւ մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այլապես «զադերժկան» ինչո՞ւմ է, որ Հայաստանը չի դիմել, այդքան պատրաստակամ եվրոպացիներն էլ չեն ընդունել: Զուտ հիշեցնենք, որ ներկայումս հինգ երկրներ ունեն ԵՄ անդամ դառնալու թեկնածուի կարգավիճակ՝ Հյուսիսային Մակեդոնիան, որը հայտ է ներկայացրել 2004 թվականին, Ալբանիան՝ 2009 թվականին, Սերբիան՝ 2009 թվականին, Թուրքիան՝1987 թվականին եւ Չեռնոգորիան` 2008 թվականին: Ահա, թե ինչպես են «աջակցում»՝ թողնում են իրենցից կախված, բայց շեմից ներս չեն թողնում:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը