Արևմտյան լրատվամիջոցները մտահոգված են Պուտինի հայտարարությամբ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հակամարտության արագ ավարտի մասին հայտարարությունները ռիսկեր են ներկայացնում Արևմուտքի համար, հաղորդում է Jerusalem Post-ը։
«Նա (Պուտինը) վստահ է, որ համաշխարհային հավասարակշռությունն արդեն փոխվել է Ռուսաստանի օգտին։ Եվ Արևմուտքի տեսանկյունից սա, թերևս, բոլոր սցենարներից ամենավտանգավորն է», - նշում է հրատարակությունը։
Հոդվածում նշվում է, որ հրադադարը կարող է ավելի շատ խնդիրներ ստեղծել Եվրոպայի համար, քան ձգձգված հակամարտությունն ինքնին։ Մինչ մարտերը շարունակվում են, Եվրոպան պահպանում է համեմատաբար միասնական ճակատ։ Կա հստակ սպառնալիք, ընդհանուր նպատակ և տնտեսական զրկանքների քաղաքական արդարացում: Բայց հենց որ մարտերը հանդարտվեն կամ սառեցվեն, անհարմար հարցերը կրկին կհայտնվեն, գրում է հրատարակությունը։
Տես նաեւ https://t.me/iravunk/67031
Շատ առումներով, հակամարտությունն ինքնին դարձել է Արևմուտքի վերջին խոշոր միավորող ուժերից մեկը, հավելում է JP-ն։

