Մխիթարյանի և թիմակիցների չեմպիոնական պարը հանդերձարանում(տեսանյութ)
ՍպորտԻտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչիում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթանակ է տարել Հռոմի «Լացիոյի» նկատմամբ՝ պատմության մեջ 10-րդ անգամ նվաճելով մրցաշարի տիտղոսը:
Պատմական այս հաջողությունից հետո միլանյան ակումբի մամուլի ծառայությունը հաղթական հանդերձարանից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Հենրիխ Մխիթարյանն ու նրա թիմակիցները բուռն կերպով տոնում հերթական նվաճումը:
Տեսանյութում ֆուտբոլիստները պարում են ռումինացի երգիչ Իոնուտ Չերչելի «Made in Romania» երգի ներքո, որն «Ինտերի» խաղացողների համար չեմպիոնական տոնակատարությունների ժամանակ արդեն վերածվել է հատուկ արարողակարգի:

