ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԼԻՏՎԱՅԻ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ
ՍպորտՀայ բռնցքամարտիկներն այս օրերին Լիտվայում և Սերբիայում միաժամանակ մասնակցում են 2 տարբեր միջազգային մրցաշարերի։ Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացվող «Ալգիրդոս Շոչիկոյի» անվան միջազգային մրցաշարին Հայաստանը կունենա 6 մասնակից։ Միջազգային այս մրցաշարում հանդես է գալիս 13 երկիր։ Վլադիմիր Մարկարյանի և Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Շոչիկոյի անվան մրցաշարում ռինգ դուրս կգան Ռուբեն Գարբոյանը 50կգ, Ռուսլան Ասլիկյանը 55 կգ, Արթուր Մկրտչյանը 65 կգ, Յուրա Բաբլումյանը 70 կգ, Ալիկ Հովհաննիսյանը 80 կգ և Դավիթ Սիմոնյանը 90 կգ։ Հայաստանի թիմի ևս 6 կաշվե ձեռնոցի մարտիկ նույն ժամանակահատվածում մասնակցում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող միջազգային մրցաշարին։ Խաչիկ Խաչատրյանի և Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ մրցաշարում հանդես կգան Վաղարշակ Քեյանը 55 կգ, Անդրանիկ Մարտիրոսյանը և Արգիշտի Հակոբյանը, երկուսն էլ 65 կգ, Էրիկ Առստամյանը 60 կգ, Մարատ Միքայելյանը 75 կգ, Ռաֆայել Հովհաննիսյանը 85 կգ։ Բելգրադի հեղինակավոր մրցաշարին մասնակցում է 24 երկրի թիմեր, այդ թվում Աշխարհի, Օլիմպիական չեմպիոններ, մրցանակակիրներ։ Հաջողություն մեր բռնցքամարտիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

