Մեկ օրում Ուկրաինավի վրա է արձակվել ավելի քան 1300 անօդաչու և 50 հրթիռ. Ուկրաինական ռեսուրսներ
ՄիջազգայինՄեկ օրում Ուկրաինավի վրա է արձակվել ավելի քան 1300 անօդաչու թռչող սարք և 50 հրթիռ: Այս մասին հայտնում են ուկրաինական մոնիթորինգի ռեսուրսները։
Հիմնական հարվածները հասցվել են Կիևին և Ուկրաինայի արևմուտքին։
Նպատակակետերի թվում են եղել երկաթուղային հանգույցները, էներգետիկան, արդյունաբերական օբյեկտները, նավթագազային համակարգը եւ այլն։
Կիևի ձախ ափին ջրամատակարարման խնդիրներ են առաջացել հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով, հայտնել է տեղի քաղաքապետը։

