Մի շարք հզոր հարվածներ են հասցվել Կիեւին (Տեսանյութ)
ՄիջազգայինԵրեկվանից սկսված ռուսական մասշտաբային հարձակման շրջանակներում մի շարք հզոր հարվածներ են հասցվել Կիեւին: Քաղաքում հրդեհներ և լուրջ վնասներ են (Տեսանյութում):
Հարվածները նաև ոչնչացրել են Գործարար կենտրոնը, որտեղ ուկրաինական կողմը անօդաչու թռչող սարքեր էր արտադրում։
Խարկովում եւս արձանագրվել են մի շարք հզոր պայթյուններ։ Տեղական իշխանությունները հայտնում են Նովոբավարսկի և Օսնովյանսկի շրջանների վրա հարվածների մասին։
Օրվա ընթացքում Ռուսաստանը առնվազն 800 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի վրա, և հարձակումը շարունակվում է, հայտնել է Զելենսկին։ Անօդաչուներից զատ, հարվածել են նաեւ ռուսական տարբեր տեսակի հրթիռները:
Հարվածները տեղի են ունեցել Զակարպատիայում, Լվովում, Վոլինում, Իվանո-Ֆրանկովսկում, Ռովնոյում, Վիննիցայում, Չեռնովցիում, Խմելնիցկիում, Դնեպրում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Ժիտոմիրում, Կիևում, Նիկոլաևում, Օդեսայում, Սումիում, Չերկասիում, Խարկովում և Խերսոնի մարզերում։

