«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են․ Անի Գևորգյան

«Մանկապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի գյուղերից մեկում, սակայն հանցագործներն այժմ ազատ շրջում են։ Սկզբում քրեական գործ է հարուցվել, հանրային քրեական հետապնդում է իրականացվել 1965 թ․ ծնված Ա․ Վանեսյանի և Ռ․ Եսայանի նկատմամբ, սակայն Տավուշի մարզի դատախազ Գ․ Հակոբյանի որոշմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է»։

Այս մասին NewDay.am-ին ահազանգում է տուժող աղջկա հարազատներից մեկը։

Ըստ հարազատի՝ այդ ժամանակ 14-ամյա աղջիկը ցուցմունք է տվել, մասնակցել է դեպքի վայրի զննությանը և մանրամասնել դեպքի հանգամանքները։

«Երեխան փորձեց ապացուցել տեղի ունեցածը, բայց տեր չուներ, ահաբեկված էր։ Մայրը մահացած էր, իսկ հայրը հետագայում հրաժարվեց երեխայի խնամակալությունից։ Սկզբում նա ցուցմունք էր տվել, պատմել էր դպրոցի տնօրենին, սակայն հիմա հրաժարվում է խոսել այդ թեմայով։ Երեխան այժմ գտնվում է խնամքի կենտրոնում։

Ինչքան գիտենք, նրան առանց փաստաբանի 4 ժամ հարցաքննել են։ Հարցաքննությանը մասնակցել է նաև Բերդի համայնքապետարանի սոցիալական աջակցության բաժնի աշխատակիցը, որը, մեր տեղեկություններով, գործով անցնող մեղադրյալներից մեկի բարեկամն է` Ա․ Եսայանը»,– նշեց հարազատը։

Մեզ դիմած քաղաքացու խոսքով՝ Վեդիի դեպքից հետո կարծում են, որ եթե հետամուտ լինեն, այս դեպքն էլ կարող է բացահայտվել։

«Ուզում եմ մտածել, որ այս գործը ևս հնարավոր է վերաբացել։ Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականին։ Երեխան ճանաչվել է տուժող, սակայն 2024 թվականին գործը կարճվել է։ Եթե լավ փաստաբան լինի, ամեն ինչ կբացահայտվի»,– նշեց քաղաքացին՝ հավելելով, որ իրականացված քննության նկատմամբ վստահություն չունեն։ Նրանք փորձել են նաև բողոքարկել դատախազի գործողությունները, սակայն իրենց ասել են, որ նման իրավասություն չունեն։

NewDay.am-ին տրամադրվել են նաև այլ տվյալներ, որոնք չենք հրապարակվում՝ ելնելով երեխայի լավագույն շահից։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02aTZCvPZfYxKwjU6ZPAi2p6or3VvZ58QocL8DDUXi7Z4cmuZQMKH6RTEKnPzRs

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան