Հարցը միայն այն չէ՝ մենք Եվրասիայում կլինենք, թե` Եվրոպայում. Գագիկ Հարությունյան

Ներքաղաքական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ընտրություն կատարելու հարցով։ Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի իշխանությունները կարող են այդ հարցով հանրաքվե անցկացնել եւ հարցնել հայ ժողովրդի կարծիքը, որից հետո նաեւ Ռուսաստանը համապատասխան հետեւություններ կանի: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Ի՞նչ կասեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերոնշյալ հայտարարության մասին:

— Սա նշանակում է, որ ռուսական կողմը շատ լուրջ է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում եւ սպառնում է որոշակի սանկցիաներով: Հայաստանի տնտեսությունը հենված է ռուսական տնտեսության վրա: Դրանով նա զգուշացնում է, որ Հայաստանի իշխանությունն իրեն այդքան հանդուգն չպահի:

— Պուտինի այս հայտարարությունը եղավ անմիջապես Ուկրաինայի նախագահ Զելենսկու Երեւան այցից հետո: Այսինքն՝ կարո՞ղ ենք հայտարարությունը անմիջականորեն կապել այդ այցի հետ:

— Անշուշտ, որովհետեւ Զելենսկին հենց Երեւանից  բավական անհաջող հայտարարություններ կատարեց Ռուսստանի նկատմամբ:

— Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Պուտինին՝ ասելով, թե հանրաքվե կանցկացնենք, երբ լինի դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը: Նման պատասխանը արդյոք անհետեւանք կմնա:

— Սպասելի հայտարարություն էր, եւ Ռուսաստանում ոչինչի վրա չեն զարմանում՝ այն ինչ ասում է Փաշինյանը: Ամեն բան գնում է իր բնական հունով: Պուտինն էլ, ռուսական կողմն էլ անընդհատ այդ մասին խոսում են, որ շուտով ընտրություններ են, եւ պետք է տեսնել, թե ինչ արդյունք կունենա այն:

— Ի դեպ, Պուտինը նաեւ ասել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումում։ Սա ի՞նչ է նշանակում:

— Սա նշանակում է, որ եթե Ռուսաստանը ցանկանա վռնդել Հայաստանին Եվրասիական համագործակցությունից, հեշտությամբ կանի: Այստեղ շատ կարեւոր են ընտրությունների արդյունքները: Հույս ունեմ, որ ընտրությունները բարեհաջող կավարտվեն, եւ նման ծայրահեղության կարիք չի լինի, քանի որ խնդիրը կդրվի արդեն նոր կառավարիչների վրա:

— Իսկ եթե ո՞չ...

— Եթե՝ ոչ, մտածելու կարիք կա, ու պետք է մտածել, թե ինչ անել, քանի որ դա լուրջ հետեւանք կարող է ունենալ ողջ Հայաստանի համար: Հարցը միայն այն չէ՝ մենք Եվրասիայում կլինենք, թե` Եվրոպայում: Գլխավորն այն է, որ այդ ժամանակ մենք կգնանք ու կդառնանք Թուրքիայի վիլաեթ՝ Արեւմտյան Ադրբեջան, ու այդ կերպ հարցը կլուծվի:

— Եթե ընտրություններում հաղթի ներկայիս իշխանությունը, սպասե՞լ, որ հաջորդիվ Հայաստանից դուրս կբերվի 102-րդ ռուսական ռազմաբազան:

— Առայժմ Ռուսաստանի հենարանն այդ զորքերն են: Հույս ունեմ, որ այդ սցենարը չի իրագործվի, որովհետեւ Պասկեւիչից հետո  Հայաստանը դարձավ Հայաստան ռուսական զորքերի շնորհիվ: Հիմա սիրում են ռուսներին, թե՝ ոչ, դա երկրորդական խնդիր է: Սա է  Հայաստանի միակ երաշխիքը՝ լինել-չլինելու:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում