Սկսվեց Թրամփի Չինաստան այցը. ինչ է դա նշանակում

Վերլուծություն

Ուկ­րաի­նա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի այս թեժ պա­հին (Տես նաեւ https://iravunk.com/?p=340404&l=am) Թ­րամ­փը մեկ­նու­մէ Պե­կին, եւ այս այ­ցը եւս պետք է որ աշ­խար­հի մասշ­տա­բով կա­րե­ւոր հար­ցե­րի պա­տաս­խան­ներ տալ:

Ս­պաս­վող գա­գա­թա­ժո­ղո­վը, ի­հար­կե, չի կա­րող վերջ­նա­կան լու­ծում տալ չին­–ա­մե­րիկ­յան տնտե­սա­կան պա­տե­րազմ­նե­րին: Պայ­քա­րը հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յու­նում ա­ռա­ջա­տա­րի դիր­քի հա­մար է, ո­րից բխում են բա­զում ու բազում հե­տե­ւանք­ներ, եւ նման մասշ­տա­բա­յին հար­ցե­րը ա­ռաջ­նորդ­նե­րի մեկ հան­դի­պու­մով չէ, որ կա­րե­լի է լու­ծել: Բայց գո­նե մինչ այդ հնա­րա­վոր է ո­րո­շա­կի խա­ղի կա­նոն­ներ հաս­տա­տել, ու հենց դա էլ, ըստ էութ­յան, այդ հան­դիպ­ման հիմ­նա­կան թե­ման է: Ի­հար­կե, կփոր­ձեն տալ նաեւ հատ­կա­պես կա­րե­ւոր ո­րո­շա­կի հար­ցե­րի լու­ծում­նե­րը: Բայց նաեւ հաս­կա­նա­լի է, որ կող­մե­րը փոր­ձե­լու են հնա­րա­վո­րինս շատ «վեր­մակն ի­րենց կող­մը քա­շել»:

Ա­հա այս­տեղ է, որ Թ­րամ­փը բախ­վում է լուրջ խնդրի. նա Պե­կին է մեկ­նում` այդ­պես էլ չլու­ծե­լով ի­րա­նա­կան թե­ման: Ա­վե­լին, այդ­տեղ նա դեռ մնում է պարտ­վո­ղի կեր­պա­րում, ո­րը նա­խա­գահ Սին կա­րող է շատ լավ օգ­տա­գոր­ծել:

Չ­նա­յած, ա­մեն ինչ այդ­քան էլ միան­շա­նակ չէ: Ի­րո­ղութ­յու­նը, ի­հար­կե, կա. ի­րա­նա­կան հար­ցով Թ­րամ­փը պարտ­վո­ղի կեր­պա­րում է, ո­րը լրջո­րեն ազ­դել է նրա նե­րա­մե­րիկ­յան դիր­քե­րի վրա: Ե­թե նա նաեւ Պե­կի­նից վե­րա­դառ­նա նման պարտ­վո­ղի կեր­պա­րով, շատ ա­վե­լի բարդ վի­ճակ է ա­ռա­ջա­նա­լու: Ու այս դեպ­քում ար­դեն Թ­րամ­փին մեկ տար­բե­րակ կա­րող է մնալ` ա­մեն կերպ հաղ­թել Ի­րա­նում, որ­տեղ պա­տե­րազ­մի եւ խա­ղա­ղութ­յան հարցն ա­մե­նե­ւին էլ լուծ­ված չէ: Ու հի­մա պատ­կե­րաց­նենք նման սցե­նար. կա­րո՞ղ է ԱՄՆ–ն դի­մել մի­ջու­կա­յին զեն­քի` մեկ հար­վա­ծով թե­ման փա­կե­լու հա­մար: Այ­սինքն, պետք է այս­տեղ հաշ­վար­կել, թե դա ի՞նչ օ­գուտ կամ վնաս կտա Թ­րամ­փին:

­Մի­ջու­կա­յին հար­վա­ծը մեկ հե­տե­ւանք հաս­տատ կու­նե­նա. դա կա­րող է Պար­սից ծո­ցի գո­տուց նավ­թա­գա­զա­յին ար­տա­հա­նում­նե­րի թե­ման փա­կել շատ եր­կար ժա­մա­նա­կով: Այս պա­հին Պե­կինն ու Ի­րա­նը փոր­ձում են ի ցույց դնել, թե նավ­թի մա­տա­կա­րար­ման խնդրի այ­լընտ­րան­քա­յին լու­ծում­ներ ու­նեն, ա­սենք` եր­կա­թու­ղով տե­ղա­փո­խե­լով կամ Պա­կիս­տա­նով նավ­թա­մուղ կա­ռու­ցե­լով: Իսկ ա­հա ԱՄՆ­–ի մի­ջու­կա­յին հար­վա­ծը նաեւ այդ հարցն է փա­կում: Հե­տե­ւան­քը ոչ թե պար­զա­պես նավ­թա­յին, այլ` գլո­բալ տնտե­սա­կան ճգնա­ժա­մի տես­քով է, ո­րը չա­փա­զանց լուրջ հար­ված է դառ­նա­լու Չի­նաս­տա­նի հա­մար: ԱՄՆ–ն, ո­չինչ, ու­նի սե­փա­կան ռե­սուրս­նե­րը եւ կհայտն­վի շատ ա­վե­լի շա­հե­կան վի­ճա­կում: Ընդ ո­րում այն, որ Թ­րամ­փի այ­ցի շե­մին ԱՄՆ–ն Ջիբ­լար­թա­րի նեղ­ո­ւցով Մի­ջերկ­րա­կան ծով մտցրեց ա­տո­մա­յին զենք կրող սու­զա­նավ, ընդ ո­րում, խիստ գաղտ­նիութ­յան փո­խա­րեն դա ի ցույց դնե­լով, ի­հար­կե, հաս­կա­նա­լի ազ­դակ է:

Ու սա ա­մե­նե­ւին էլ այն հան­գա­ման­քը չէ, որ նա­խա­գահ Սին հա­զիվ թե ցան­կա­նա Թ­րամ­փին լիո­վին ջախ­ջախ­ված վի­ճա­կում տուն ճա­նա­պար­հե­լ: Ա­վե­լին, այս պա­հին կան են­թադ­րութ­յուն­ներ, որ լիո­վին հա­կա­ռակն է լի­նե­լու. Թ­րամ­փը կա­րող է ԱՄՆ վե­րա­դառ­նալ մի շարք խո­շոր պայ­մա­նագ­րե­րով, ին­չը նկա­տե­լիո­րեն կբա­րե­լա­վի նրա նե­րա­մե­րիկ­յան դիր­քե­րը: Բայց, ի­հար­կե, ո­րո­շա­կի զի­ջում­ներ նրա­նից էլ են սպա­սում: Այդ թվում` Թայ­վա­նի, Ի­րա­նի հետ կապ­ված: Թայ­վա­նի պա­րա­գա­յում, որ ԱՄՆ–ն առն­վազն չի խրա­խու­սում կղզու ան­կա­խութ­յան գա­ղա­փա­րը: Ի­րա­նի մա­սով, որ ԱՄՆ­–ի հա­մար կա­րող է լիո­վին ըն­դու­նե­լի դառ­նալ, ե­թե ի­րա­նա­կան հարս­տաց­ված ու­րա­նի պա­շար­նե­րը ի պահ տրվեն Ռու­սաս­տա­նին, ին­չի մա­սին նաեւ Պու­տի­նը հեր­թա­կան ան­գամ խո­սեց:

Ու խո­շոր հաշ­վով, նման է մի ի­րա­վի­ճա­կի, երբ մի կող­մից, միան­գա­մայն հնա­րա­վոր են դար­ձել ռուս­–ա­մե­րիկ­յան, մյուս կող­մից` չին­–ա­մե­րիկ­յան գո­նե ա­մե­նա­թեժ հար­ցե­րի շուրջ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը: Իսկ դա ար­դեն բո­լո­րին կա­րող է շունչ քա­շե­լու հնա­րա­վո­րութ­յուն տալ: Ա­մեն դեպ­քում, Թ­րամ­փի այ­ցը խոս­տա­նում է չա­փա­զանց կա­րե­ւոր լի­նել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում