Դժգոհությունների ալիք է բարձրացել. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԱկտիվ շրջանառվող լուրերի համաձայն` կառավարական ապարատում դժգոհությունների ալիք է բարձրացել։ Բանն այն է, որ ոչ բացահայտ, բայց ակնարկներով աշխատակազմին հասկացնում են, որ պետք է իրենք էլ նախընտրական քարոզարշավին ներգրավվեն: Ավելին, քարոզարշավներին ներգրավված աշխատակիցներին սկսել են «լավ աչքով» նայել՝ մյուսներին փորձելով գոնե այդպես բան հասկացնել:

