Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի արգելքները

Տնտեսություն

Թուրքիան որոշում է կայացրել վերացնել Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։ Հայկական կողմից որոշմանն արձագանքել է ԱԺ փոխխոսնակ, հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պարզաբանելով, որ խոսքը մաքսային ձևակերպումների փոփոխության մասին է։

Նրա խոսքով՝ նոր կարգավորմամբ հնարավոր կլինի որպես ապրանքների վերջնական նպատակակետ կամ ելակետ նշել «Հայաստան/Թուրքիա», ինչը նախկինում հնարավոր չէր և պահանջում էր վերաձևակերպումներ երրորդ երկրների միջոցով։ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են մայիսի 11-ին։

ՀՀ ԱԳՆ-ն այս քայլը որակել է որպես հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունք՝ շեշտելով, որ այն կարող է տրամաբանական շարունակություն ստանալ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով: Գերատեսչությունը կարևորել է որոշումը՝ տարածաշրջանում տնտեսական կապակցվածության խթանման տեսանկյունից:

Անդրադառնալով հաղորդակցությունների հետագա բացմանը՝ Ռուբինյանը նշել է, որ կողմերը շարունակում են աշխատել սահմանի, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման ուղղությամբ։ Թուրքիայի ԱԳՆ խոսնակն, իր հերթին, հավելել է, որ սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական գործընթացները դեռ շարունակվում են։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ավելի ուշ հայտարարել է, որ ուղիղ առևտուրը կնպաստի ծախսերի և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներն սկսել էին 2022 թվականից։


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում