ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին է հայտնել

Ներքաղաքական

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ) ենթադրյալ ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին է հայտնել: Կոմիտեի պնդմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել մի խումբ անձանց, որոնք առնչություն ունեն «Մեր ձևով» բարեգործական հասարակական հիմնադրամի հետ։ ՀԿԿ-ի տեղեկություններով՝ կատարվել են խուզարկություններ և վարույթին առնչվող այլ գործողություններ: Կոմիտեի հրապարակած ձայնագրության հատվածների մեջ զրուցակիցները խոսում են գումարի փոխանցման և ստացման մասին՝ չնշելով որևէ կուսակցության անուն:

Կոմիտեն պնդում է որ այդ գումարները փոխանցվել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու նպատակով, նաև խախտվել են ընտրությունների ընթացքում քաղաքական ուժերի հետ փոխկապակցված բարեգործական կազմակերպությունների մասին օրենքի դրույթները։ ՀԿԿ-ն պնդում է նաև, որ «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ղեկավարն ընտրությունների արդյունքների ամփոփումից առաջ Երևան քաղաքի բնակչին անհատույց գումար է հատկացրել, որն ուղղվել է տվյալ անձի վիրահատության համար։ «Ուժեղ Հայաստանի» անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել:

Ապրիլիլին բերման էին ենթարկվել կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Ղումաշյանին մեղադրել էին ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանին՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառվել։ «Ուժեղ Հայաստանի» անվտանգության ծրագրերի բաժնի ղեկավար և համակարգող Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, 2 ամսով կալանավորվել էր ապրիլի 27-ին՝ ենթադրաբար ընտրակաշառք խոստանալու մեղադրանքով։  Կուսակցությունում գործողությունները քաղաքական հետապնդում են համարում։

Կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը բացառել էր «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի կիրառումը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։ Շիրակի մարզում՝ Անի համայնքում և Մարալիկ քաղաքում, կուսակցության գրասենյակների խուզարկություններից հետո մայիսի 8-ին սկսվել էր ձերբակալությունների նոր ալիք, որը հաջորդել էր Կարապետյանի մամուլի ասուլիսին, երբ դաշինքի առաջնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուզական հայտարարությունները կապել էր հալյուցինոգեն սնկերի հնարավոր օգտագործման հետ։

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է դիմել դատարան և Կարապետյանին «իրավական իմաստով մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնել»։ Ավելի ուշ, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով վարչապետի՝ հայց ներկայացնելու մտադրության մասին հարցին, Կարապետյանը հստակեցրել էր, որ խոսքն իր «տպավորության» և ունեցած տեղեկատվության մասին է, այլ ոչ թե հաստատված փաստի։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ այդ դեպքում կարիք չի լինի «կերցնել»։ Armenia Today-ին տված հարցազրույցում իրավաբան և դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն զգուշացրել էր մոնտաժված տեսանյութերի և «Ուժեղ Հայաստանի» դեմ սև փիառի մասին։ 


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում