«Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայները

Ներքաղաքական

Oրերս հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր մի գրառմամբ, որում, հիմնվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարված մանդատների բաշխման մեթոդաբանության վրա, հանգել էր այն եզրակացության, որ ԱԺ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթարող ուժերի ձայները չեն բաշխվում անցողիկների միջև, այլ դրանք ուղղակի հաշվարկում չեն մասնակցում, և, հետևաբար, այդպիսով վերջ է դրվում «ձայների փոշիացման», ինչպես գրառման հեղինակն է նշում՝ «կեղծ, ծայրահեղ դեստրուկտիվ ու ընտրությունների վրա իրական, բացասական ազդեցություն ունեցող թեզին»։

Սուրեն Սահակյանն իր գրառման մեջ ճիշտ է ներկայացրել մեթոդաբանությունը, բայց եզրակացությունը՝ ոչ։ Խնդիրը զուտ տրամաբանական է։

 

Ենթադրենք քվեարկել է 1 մլն քաղաքացի, և շեմը հաղթահարել են երեք ուժ՝

Ուժ 1՝ 35% (350 հազ. ձայն)

Ուժ 2՝ 25% (250 հազ. ձայն)

Ուժ 3՝ 15% (150 հազ. ձայն)

Մնացած 25%-ը (250 հազ. ձայն) բաժին է հասել շեմը չհաղթահարածներին։

 

Եթե մանդատները բաշխվեին ողջ 1 մլն ձայնի համամասնությամբ, երեք ուժը կստանար 35, 25 և 15 մանդատ՝ ընդամենը 75։ Մնացած 25 մանդատը պարզապես կմնար չբաշխված։

Բայց իրականում հաշվարկն արվում է ոչ թե 1 մլն, այլ 750 հազար ձայնի հիման վրա՝ միայն շեմը հաղթահարածների հանրագումարով։ Արդյունքում մանդատները դառնում են՝

 

Ուժ 1՝ 47 (+12)

Ուժ 2՝ 34 (+9)

Ուժ 3՝ 20 (+5)

Աճը՝ ընդհանուր +26 մանդատ։ Հենց այս 26 մանդատն էլ չհաղթահարածների 250 հազար ձայնի համամասնական վերաբաշխման արդյունքն է։ Հաշվարկի հիմքը` 1 մլն-ից 750 հազարի փոխելը մաթեմատիկորեն համարժեք է այդ 250 հազար ձայնը հաղթահարածների միջև համամասնորեն բաշխելուն։

 

Հեղինակի սխալն այն է, որ նա շփոթում է երկու տարբեր բան՝ հաշվարկի մեխանիզմը (ինչպես են թվերը ստացվում) և հաշվարկի արդյունքը (ով քանի մանդատ է ստանում)։ Ձևականորեն մեխանիզմն իսկապես «չի վերցնում» չհաղթահարածների ձայները և «չի ավելացնում» հաղթահարածներին։ Սակայն, քանի որ հաշվարկի հիմքը փոխվում է, արդյունքը նույնն է, ինչ ուղղակի վերաբաշխման դեպքում։ Հենց սա էլ կոչվում է «ձայների փոշիացում»։

 

«Ձայների փոշիացման» մասին թեզը կեղծ չէ։ Հաճախ փորձ է արվում այս թեման ներկայացնել որպես բացառապես քաղաքական մանիպուլյացիա, սակայն իրականում այստեղ կա մաթեմատիկական հստակ տրամաբանություն։ Համամասնական ընտրակարգում յուրաքանչյուր ձայն, որը տրվում է անցողիկ շեմը չհաղթահարած ուժին, փաստացի դուրս է մնում մանդատների բաշխումից, բայց այդ ձայները քաղաքական վակուումում չեն անհետանում․դրանք վերածվում են հավելյալ առավելության այն ուժերի համար, որոնք հաղթահարել են շեմը։

 

Բայց այդ առավելությունից ամենամեծ օգուտը ստանում է հենց առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժը, քանի որ այդ «բոնուսը» բոլորին հավասարաչափ չի բաժանվում։ Մանդատների վերաբաշխումն իրականացվում է արդեն անցած ուժերի ստացած տոկոսների համամասնությամբ, այսինքն՝ որքան մեծ է որևէ ուժի հիմնական արդյունքը, այնքան ավելի մեծ մասնաբաժին է նա ստանում «կորած» ձայների հաշվին։ Վերևում բերված օրինակը դրա վառ ապացույցն է՝ ամենաշատ ձայներ ստացած ուժը ի հավելումն ունեցավ +12 մանդատ, ամենաքիչ ձայնով անցողիկ շեմը հաղթահարածը՝ +5 մանդատ։

 

Այլ կերպ ասած՝ եթե, օրինակ, փոքր քաղաքական ուժերը, գիտակցելով, որ չեն հաղթահարելու անցողիկ շեմը, մտնում են ընտրապայքարի մեջ, արդյունքների վերջնական հաշվարկի ժամանակ իրենց կողմից հավաքած 0,5, 1, 2, 3 տոկոս ձայները ԲԱՑԱՌԱՊԵՍ հավելյալ առավելություն են ստեղծելու ամենից շատ ձայներ ստացած քաղաքական ուժի համար։ Հենց սա է «ձայների փոշիացման» թեզի իրական հիմքը։

 

https://168.am/2026/05/12/2411669.html

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում