Ո՞վ է սպառնում ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հարությունյանին՝ մազ կտրող սարքը ձեռքին

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանին մազ կտրելու սարքը ձեռքին տղամարդը հետապնդում և սպառնում է։ Վերջինս պատրաստվում է դիմել իրավապահներին և գրավոր հաղորդում ներկայացնել։

Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Հարգելի ԱԱԾ, ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն,

Սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։

Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո։ Դրանք հատկապես ակտիվանում են իմ յուրաքանչյուր հանրային հարցազրույցից հետո։

Մասնավորապես, ավելի քան մեկ տարի է, ինչ նշված անձն անդադար բացում է տարբեր օգտահաշիվներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Այդ հաշիվներից ինձ ուղարկում է նամակներ իմ հանրային ակտիվության վերաբերյալ, ինչպես նաև իմ մասին հրապարակումների տակ գրում է մեկնաբանություններ, որոնք ակնհայտորեն պարունակում են սպառնալիք։
 
Օրինակ՝ գրառումներից մի քանիսն ունեն հետևյալ բովանդակությունը․ «Ես կարող եմ նաև ուրիշ ճանապարհով սա անել, բայց չեմ ցանկանում Ձեզ նեղություն տալ»։ Մեկ այլ դեպքում գրել է․ «Ես Ձեզ ցույց տվեցի, որ, եթե ցանկանամ, կարող եմ Ձեզ նեղություն տալ։ Փառք Աստծո, ունեմ այդ հնարավորությունը, բայց դա ամենատհաճ բանն է…» կամ «թե հակառակը՝ կոպիտ վարվեմ Ձեզ հետ, ստիպեմ, խեղդեմ՞», «խառնված էիք․․․ հասկացաք, որ դամագացա եմ լինելու» և այլն։

Տևական ժամանակ է՝ արգելափակում եմ այդ օգտահաշիվները, սակայն նա անընդհատ սպառնում է, որ որքան էլ արգելափակեմ, միևնույնն է՝ շարունակելու է հետապնդել ինձ, այսինքն՝ կարող է բացել անթիվ օգտահաշիվներ։

Վերջին շրջանում հետապնդումները տեղի են ունենում նաև սոցիալական մեդիայից դուրս՝ իմ հարցազրույցներից անմիջապես հետո։ Օրինակ՝ մայիսի 10-ին՝ առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում, երբ դուրս եկա բնակարանից, տեսա, որ նա շենքի բակում ինձ է սպասում 37PC141 պետհամարանիշով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինձ նկատելով՝ նա դուրս եկավ մեքենայից և դա արեց ցուցադրաբար, որպեսզի ես դա տեսնեմ։ Ես տեսանկարահանեցի ավտոմեքենան և նրան, ապա արագ հեռացա այդ վայրից։

 
Բացի այդ, նշված անձը մեր բակում հայտնվում է նաև երեկոյան ժամերին, երբ մութն ընկնում է, սպասում է տանից իմ դուրս գալուն կամ տուն վերադառնալուն, գրառումներ է անում դրա մասին, փորձում է քայլել իմ հետևից, կատարում է ֆիզիկական անկանոն շարժումներ՝ նպատակ ունենալով ահաբեկել կամ վախ առաջացնել։

Նրա գործողությունները հանդիսանում են անօրինական հոգեկան ներգործություն իմ նկատմամբ, ինչպես նաև պարունակում են ֆիզիկական ներգործության իրական վտանգի սպառնալիք։ Նա զուգահեռում է սոցիալական ցանցերում հետապնդումը իրական կյանքում իրականացվող գործողությունների հետ՝ ցույց տալով իր հետևողականությունը։

Օրինակ՝ եթե գրում է, որ սպասում է ինձ շենքի մոտ, ապա փաստացի հայտնվում է այդ վայրում՝ ինձ ահաբեկելու նպատակով։ Դրանով ցույց է տալիս, որ իր հետապնդումներից խուսափել չեմ կարող, և իր սպառնալիքները կիրագործի։

Այս ամենը ինձ համար առաջացնում է լուրջ անհանգստություն։ Նշված անձը նպատակ ունի տագնապ առաջացնել իմ և իմ ընտանիքի մոտ, և առկա են նաև ֆիզիկական ներգործության սպառնալիքներ։

Կից ներկայացնում եմ տեսանյութ, ինչպես նաև մի քանի սքրինշոթներ նրա գրառումներից և մեկնաբանություններից, որոնք նա, գրելուց ժամեր անց, արագորեն հեռացնում է՝ փորձելով մաքրել հետքերը։

Սա ակնհայտորեն կապված է իմ հանրային և հասարակական գործունեության հետ։ Ես ակտիվորեն քննադատում եմ ներկայիս իշխանություններին և զբաղվում եմ Ադրբեջանից եկող վտանգների, ինչպես նաև այնտեղ պետական մակարդակով մշակվող ծրագրերի բացահայտմամբ՝ մեր հանրության համար։

Վստահ եմ, որ մեքենայի համարանիշի և տեսագրության հիման վրա հնարավոր կլինի արագ հայտնաբերել նշված անձին և պարզել, թե ինչու և ինչ հանգամանքներում է նա սկսել ինձ հետապնդել և սպառնալ՝ սկզբում սոցիալական ցանցերում, իսկ այժմ նաև իրական կյանքում։

Հույս ունեմ, որ արագորեն կբացահայտվեն նրա գործողությունների շարժառիթները, և իմ կյանքի ու ֆիզիկական անվտանգության նկատմամբ ուղղված սպառնալիքները կվերանան, իսկ նման անօրինական և վտանգավոր վարքագիծը կկանխվի։

Կսպասեմ ձեր արձագանքին՝ իմ հետագա քայլերը պլանավորելու համար»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում