Ավետիս Առաքելյանը մտադրություն ունի հունիսի 7-ից հետո էլ շարունակել ղեկավարել Գյումրին
Օրեր առաջ Գյումրու աղբյուներին հղում անելով գրել էինք, որ Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի փեսան, ով Կարապետյանների ցուցակում է, մտերիմ շրջապատում գլուխ է գովացել, թե մի ամսից պատգամավոր է գնում, իսկ հունիսի 7-ին նոր իշխանությունը՝ Փաշինյանի պարտությունից հետո առաջինը աներոջն է ազատ արձակելու։ Այսօր համայնքապետարանից արձագանքելով վերը նշվածին, նշել են, որ իրականում, այո, Ավետիս Առաքելյանը ցուցակում է, բայց հնարավոր է, որ մանդատը չվերցնի եւ շարունակի մնալ իր պաշտոնում, իսկ տարածված լուրերին, թե իրենց ընտրվելուց հետո հրապարակում քեֆ-ուրախություն են անում, իբր չի համապատասխանում իրականությանը։

