Սպերցյանը վնասվածք է ստացել
ՍպորտՀայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել Մոսկվայի «Դինամոյի» դեմ ռուսական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում։ Սպերցյանը փոխարինվել էր 83-րդ րոպեին, «Կրասնոդարը» պարտվել էր 1։2 հաշվով։
«Սպերցյանը մեջքի հետ կապված խնդիրներ ունի։ Նա ցուցաբերում է հերոսական բնավորություն»,- «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուսաեւի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
«Կրասնոդարը» 63 միավորով երկրորդն է եւ առաջատար «Զենիթից» հետ է 2 միավոր։
Վերջին տուրում «Կրասնոդարը» մայիսի 17-ին կընդունի «Օրենբուրգին»։

