Ուկրաինական պատերազմն իրոք կարո՞ղ է արագորեն ավարտվել

Միջազգային

Այն, որ Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված վեր­ջին օ­րե­րին նկատ­վում են կտրուկ տե­ղա­շար­ժեր, չնկա­տել պար­զա­պես հնա­րա­վոր չէ: Բայց ի­րա­կա­նում ի՞նչ է կա­տար­վել, որ­քա­նո՞վ է ռեալ Պու­տի­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը` ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան հնա­րա­վոր ա­րագ ա­վար­տի մա­սին, փոր­ձենք հաս­կա­նալ:

Ուկ­րաի­նա­կան տեղ­յակ աղբ­յու­րը Մոսկ­վա­յին մա­յի­սի 9–ին հար­վա­ծե­լու` Զե­լենս­կու սպառ­նա­լիք­նե­րից «մեկ գի­շերում» զի­նա­դա­դա­րի անց­նե­լու քայ­լը բա­ցատ­րում է այն վերջ­նագ­րով, ո­րը Վա­շինգ­տո­նից հղվել է Կիե­ւին: Այն է`«Ո­ւիտ­կո­ֆը նոր վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել Զե­լենս­կուն, եւ մենք հի­մա մոտ ենք խա­ղա­ղութ­յա­նը»:

Ի­հար­կե, նման վերջ­նագ­րեր է­լի են ե­ղել, եւ աղբ­յու­րը չի բա­ցա­ռում, որ այս ան­գամ էլ հար­ցը կա­րող է գլուխ չգալ` բացատ­րե­լով. «Զե­լենս­կին հրա­տապ փակ հան­դի­պում է ու­նե­ցել Եր­մա­կի հետ՝ քննար­կե­լու հա­մար, թե ինչ­պես խու­սա­փել կոմպ­րո­մա­տա­յին տե­ղե­կատ­վութ­յան հրա­պա­րա­կու­մից, ո­րի մա­սին նրան հայտ­նել են ԱՄՆ-ից»:

Չ­նա­յած դրան, փոր­ձա­գե­տը նաեւ տե­ղե­կաց­նում է. «Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մը սպա­սում է Ո­ւիտ­կո­ֆի ժա­ման­մա­նը Կիեւ՝ Զե­լենս­կիի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար: Բա­նակ­ցութ­յուն­նե­րում նա­խա­գա­հը ցան­կա­նում է ե­րաշ­խիք­ներ ստա­նալ իր շրջա­պա­տի եւ­ իր անվ­տան­գութ­յան հա­մար»: Այ­սինքն, ակ­նարկն այն մա­սին է, որ Զե­լենս­կին ու Եր­մա­կը հստակ ծրա­գիր դեռ չու­նեն, թե ինչ­պես կա­րող են հաս­նել նրան, որ ԱՄՆ-ն հետ կանգ­նի կոմպ­րո­մա­տա­յին փաս­տե­րի հրա­պա­րա­կու­մից: Ու հի­մա մտա­ծում են` ինչ­պես կա­րող են այս ի­րա­վի­ճա­կից դուրս գալ ա­ռանց, ա­սենք, բանտ նստե­լու կամ հան­րա­յին ինք­նա­դա­տաս­տա­նի են­թարկ­վե­լու: Հաշ­վի առ­նե­լով, որ խոս­քը, ըստ ա­մե­նայ­նի, շատ ծանր կոմպ­րո­մատ­նե­րի մա­սին է: Այդ թվում, Մին­դի­չի գաղտ­նալ­սում­նե­րի սկան­դա­լա­յին պատ­մութ­յան շա­րու­նա­կութ­յան, ա­վե­լի ստույգ, այն դրվագ­նե­րի, ո­րոնք ուղ­ղա­կիո­րեն վե­րա­բե­րում են ան­ձամբ Զե­լենս­կուն: Այդ թվում են զեն­քի հետ կապ­ված կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րը, ո­րոնց հրա­պա­րա­կու­մը ոչ միայն ջրի ե­րես կհա­նի ֆի­նան­սա­կան մե­քե­նա­յութ­յուն­նե­րի եւ մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի ար­տա­սահ­ման­յան հա­շիվ­նե­րի վե­րա­բեր­յալ տվյալ­նե­րը, այլ այդ հիմ­քով ԱՄՆ-ն պատ­ժա­մի­ջոց­ներ կկի­րա­ռի: Իսկ ա­մե­նավ­տան­գա­վորն այն է, որ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը շատ պարզ կտես­նի. մինչ ռազ­մա­ճա­կատ­նե­րում ար­յուն էր թա­փվում, այս­տեղ ա­մե­նա­վե­րին մա­կար­դա­կում թա­լա­նել են պա­տե­րազ­մի հա­մար ստա­ցած մի­ջոց­նե­րը: Թե դրան ինչ է հե­տե­ւե­լու, կա­րե­լի է են­թադ­րել:

­Կար­ծես թե դա Զե­լենս­կու թի­մում ըն­կալ­վում է, որ­պես միան­գա­մայն ռեալ սպառ­նա­լիք, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ար­դեն իսկ ի­րենց ծանր հար­ված հասց­նող ո­րոշ տվյալ­ներ սկսել են դրվել շրջա­նա­ռութ­յան մեջ: Այս­պես, Ուկ­րաի­նա­յում բա­ռա­ցիո­րեն շոկ ա­ռա­ջաց­րեց սո­ցիա­լա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան նա­խա­րար Ուլ­յու­տի­նի այն հայ­տա­րա­րութ­յու­նը, որ «Ուկ­րաի­նա­յի կա­ռա­վա­րութ­յան կող­մից վե­րահսկ­վող տա­րած­քում» ներ­կա­յումս ապ­րում է մոտ 22-25 մի­լիոն մարդ:

Ուկ­րաի­նա­կան հան­րութ­յան հա­մար դրանք, ի­հար­կե, ծանր թվեր են: Այն ի­մաս­տով, որ ե­թե ԽՍՀՄ-ի փլուզ­ման պա­հին եր­կիրն ու­ներ 51 մի­լիոն բնակ­չութ­յուն, պա­տե­րազ­մից ա­ռաջ` մոտ 41 մի­լիոն, հի­մա, Զե­լենս­կու կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին բնակ­չութ­յու­նը կի­սով չափ կրճատ­վել է՝ հաս­նե­լով 20 մի­լիո­նի։ Այ­սինքն, ուկ­րաի­նա­կան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի տա­րաբ­նույթ խա­ղե­րի, մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի թա­լա­նի պատ­ճա­ռով մի­լիո­նա­վոր մար­դիկ լքել են եր­կի­րը կամ մնա­ցել Կի­եւի կող­մից չվե­րահսկ­վող տա­րածք­նե­րում (ռազ­մա­ճա­կա­տում զոհ­ված­նե­րի թիվն այս հա­մա­տեքս­տում ա­մե­նա­փոքրն է): Ա­վե­լին, դրսում են հիմ­նա­կա­նում կա­նայք, ե­րե­խա­ներ, դե­ռա­հաս­ներ եւ­ ե­րի­տա­սարդ­նե­ր, նաեւ` մաս­նա­գետ­նե­ր։ Հենց նրանք, ով­քեր պետք է ծննդա­բե­րեին, աշ­խա­տեին, վե­րա­կա­ռու­ցեին եր­կի­րը եւ հար­կեր վճա­րեին։ Եվ որ­քան եր­կար է շա­րու­նակ­վում պա­տե­րազ­մը, այն­քան ա­վե­լի ք­չերն են ի­րա­կա­նում պատ­րաստ­վում վե­րա­դառ­նալ։ Մար­դիկ այս ըն­թաց­քում հաս­տատ­վում են դրսում, ի­րենց ե­րե­խա­նե­րին դպրոց­ներ են ու­ղար­կում, աշ­խա­տանք են գտնում, փաս­տաթղ­թեր են ստա­նում եւ նոր կյանք են սկսում։ Զանգ­վա­ծա­յին վե­րա­դար­ձի պա­տու­հա­նը աս­տի­ճա­նա­բար փակ­վում է։ «Եվ ո՞ւր վե­րա­դառ­նան, պարտ­քե­րի եւ ա­վե­րա­ծութ­յուն­նե­րի տակ մնա­ցած փլուզ­վող եր­կի՞ր, որ­տեղ հա­զիվ թե ո­րե­ւէ մեկն իր եւ իր ե­րե­խա­նե­րի համ­նար ա­պա­գա պատ­կե­րաց­նի»,- ընդգ­ծում է ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րից մե­կը: Մինչ­դեռ ան­գամ այս վի­ճա­կում երկ­րի փաս­տա­ցի իշ­խա­նութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են խո­սել եր­կա­րատեւ պա­տե­րազ­մի մա­սին, թեեւ ար­դեն ան­գամ 1–2 տա­րին Ուկ­րաի­նա­յից պար­զա­պես բան չի թող­նե­լու: «Ու ե­թե պա­տե­րազ­մի ա­վար­տին պարզ­վի, որ Ուկ­րաի­նա­յում հա­զիվ 10-15 մի­լիոն մարդ է մնա­ցել, ու մեր քա­ղաք­նե­րում եւ գյու­ղե­րում սկսեն բնակ­վել դրսից ե­կած­նե­րը, ա­պա վստահ ե­ղեք` Ուկ­րաի­նա այն տես­քով, որն ու­նեինք նույ­նիսկ Պո­րո­շեն­կո­յի կա­ռա­վար­ման ժա­մա­նակ, հաս­տատ չի լի­նե­լու: Սա է Զե­լենս­կու վրա դրված դե­րը, կա­րող ենք ար­դեն վստահ լի­նել»,- ընդգ­ծում է ուկ­րաի­նա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րից մե­կը:

Այն, որ այս թե­ման ի հայտ ե­կավ հենց ներ­կա խա­ռը պա­հին, իսկ կա­ռա­վար­վող քա­րոզ­չութ­յան այս պատ­կե­րը Զե­լենս­կու դեմ լուրջ ար­շա­վի, դժվար չէ կռա­հել: Իսկ ե­թե այդ ա­մե­նը հա­մեմ­վի կոնկ­րետ ա­պա­ցույց­նե­րով, թե ինչ­պես է երկ­րի բնակ­չութ­յան նման ա­ղե­տը հարս­տաց­րել շատ կոնկ­րետ ան­ձանց, ա­պա հարց կա­ռա­ջա­նա` ա­ռանց ա­մե­րի­կա­ցի­նե­րի պաշտ­պա­նութ­յան Զե­լենս­կին կհասց­նի՞ երկ­րից դուրս փախ­չել: Իսկ այդ պաշտ­պա­նութ­յու­նը, ինչ­պես նշեց ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րը, իր գինն ու­նի:

Ամ­բողջ հարցն այս պա­հին հե­տեւ­յալն է` Թ­րամփն այս ան­գամ մին­չեւ վերջ կսեղ­մի՞: Ա­մեն դեպ­քում, Մոսկ­վան եւս հայտ­նեց, որ սպա­սում է Ո­ւիտ­կո­ֆի այ­ցին, եւ ին­չը ռեալ տեսք է տա­լիս Պու­տի­նի հայ­տա­րա­րութ­յա­նը` ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան հնա­րա­վոր ա­րագ ա­վար­տի մա­սին:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/66959 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում