Զելենսկին գրեթե ամբողջ գիշերը հեռախոսը ձեռքին է անցկացրել. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական քաջատեսյակ աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Զելենսկին գրեթե ամբողջ գիշերը հեռախոսը ձեռքին է անցկացրել։ Նա զանգահարել է Մերցին, զանգահարել է Մակրոնին, զանգահարել է Բալթյան երկրներին, լեհերին և այլն։
Զելենսկին ընկճված է։ Նախագահական վարչակազմի միջանցքներում լուր էր շրջանառվում, որ նա բողոքել է «խաբեությունից», քանի որ իրեն խոստացել էին չդիպչել Երմակին և չբորբոքել խնդիրը։
Երմակի ստվերային կառավարությունը սառեցվել է։ Բոլորը սպասում են։ Շատերը պատրաստ են անցնել Բուդանովի կողմը, որը նախկինում բոլորին զանգահարել և հանդիպումներ էր նշանակել, բայց նրանք անտեսել են նրան և սառեցրել։
Իրականում Երմակը պետք է բանտարկվեր դեռևս ձմռանը, երբ բացահայտվեց խոշոր կոռուպցիոն սխեմա, բայց Զելենսկին և նրա «հեռախոսային դիվանագիտությունը» փրկեցին «Ռիշելյեին»։ Այս անգամ Երմակի ազատության» գինը շատ ավելի բարձր է, և չկան երաշխիքներ, որ հովանավորների կողմից ևս մեկ խաբեություն չի լինի»։

