ԸՄԲԻՇՆԵՐ ԶԱՎԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆՆ ՈՒ ՎԱՀԵ ՀՈՎԵՅԱՆԸ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵԱ֊Ի ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ
ՍպորտԲուլղարիայի Սամոկով քաղաքում երեկվանից հանդես են գալիս Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբիշները, որոնք պայքարում են Եվրոպայի առաջնության մեդալների համար։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած 5 հայ ըմբիշներից 4֊ը այսօր կփորձեն մեդալներ նվաճել։ ԶԱՎԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆՆ 65 կգ ու ՎԱՀԵ ՀՈՎԵՅԱՆԸ 80 կգ, հասել են եզրափակիչ ու կմրցեն համապատասխանաբար ռուս Ասլան Զուևի և հունգարացի Դոմինիկ Սզիլագյիի հետ։ Կիսաեզրափակչում Մեժլումյանը 5։3 հաշվով ուժեղ է եղել Իմրե Յուհաշից /Հունգարիա /, Հովեյանն էլ 6։1 հաշվով գերազանցել է լիտվացի մրցակցին։ Արարատ Ավետիսյանն 48 կգ ու Գեղամ Եղիազարյանը 55 կգ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

