ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին

Միջազգային

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով 95 միլիարդ դոլարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Գելենջիկում մեկնարկած «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի Կենտրոնասիական 6-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

«Միության գոյության ընթացքում ձեռք են բերվել զգալի տնտեսական հաջողություններ, որոնք ցույց են տալիս դրա դիմադրողականությունն արտաքին ցնցումների նկատմամբ։ Ապրանքների, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքը, որն ընկած է միության հիմքում, դարձել է Եվրասիական հնգյակի հիմնական մրցակցային առավելություններից մեկը, տնտեսական աճի շարժիչ ուժը և, հետևաբար, կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու գործիք։ Դրա մասին է վկայում, մասնավորապես, միության ներքին առևտրաշրջանառությունը, որը 2025 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 95 միլիարդ դոլարի», – փոխնախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Գալուզինի խոսքով՝ արտասահմանյան երկրները հաշվի են առնում եվրասիական տնտեսական ինտեգրման դրական արդյունքները և ձգտում են դառնալ ԵԱՏՄ գործընկերներ։

«Օրինակ՝ 2025 թվականին ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, նաև առևտրի ազատականացման համաձայնագրեր կնքվեցին Ինդոնեզիայի, Մոնղոլիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Այս ամենը զգալիորեն ընդլայնում է ԵԱՏՄ երկրների ապրանքների համար հասանելի շուկաների քանակը», – ընդգծել է նա։

ԵԱՏՄ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում