Բրախեք՝ դրանք են մեր տոնը քանդալ. Վրթանես Սրբազանը քարոզ է սկսել
ՆերքաղաքականԱրցախյան լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ Արցախի թեմի երբեմնի առաջնորդ , տիրադավ Վրթանես Սրբազանը լծվել է Փաշինյանի քարոզն իրականացնելու «սուրբ» գործին։ Ասում են՝ վերջինս իր մտերիմ արցախցիներին համոզում է, որ հունիսի 7-ին ընտրեն Փաշինյանին.«Էդ ընդդիմադիր կոչվածները քանի անգամ են եկալ Ձեզանով հետաքրքրվալ, Ձեզ մինակ միտինգներին են օգտագործում, բրախեք՝ դրանք են մեր տոնը քանդալ»,-մոտավորապես նման արտահայտություններով է արցախցիներին համոզում, որ ընտրեն իշխանություններին։

