Ճապոնայում սկսել են նոր ատամներ աճեցնելու դեղամիջոցի փորձարկումները մարդկանց վրա
ՀասարակությունՃապոնացի գիտնականները սկսել են մարդկանց մոտ նոր ատամներ աճեցնելու դեղամիջոցի փորձարկումներ: Կիոտոյի համալսարանական հիվանդանոցի հետազոտողները արգելափակում են USAG-1 սպիտակուցը, որը խանգարում է ատամների աճին: Այս մոտեցումը նախկինում հաջողություն է ցույց տվել մկների և աքիսների վրա, իսկ այժմ փորձարկվում է մարդկանց վրա: Հաջողության դեպքում դեղամիջոցը կարող է շուկայում հայտնվել 2030 թվականին:

