Ինչու հանկարծ Զելենսկու մամուլի քարտուղարը որոշեց լիովին «մերկացնել» նախկին շեֆին

Միջազգային

Բացահայտնումները, որոնցով հանդես եկավ Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում, իհարկե հենց այնպես, օդից չընկան:

Թե ինչ մեխանիզմներ են սկսել աշխատել, հուշեց նաեւ փաստը, որ Զելենսկու մերձավորին` նրա աշխատակազմի նախկին ղեկավար եւ չնայած պաշտոնանկությանը, երկրի «գորշ կարդինալ» մնացած Անդրեյ Երմակին ամերիկյան «կոնտրոլի» տակ գտնվող ուկրաինական հակակոռուպցիոն մարմինները մեղադրանք ներկայացրեցին:

Ինչ վերաբերում է Զելենսկուն, ապա Մենդելը սկսեց նկարագրել սխեմաներ, որոնք նրա ղեկավարած համակարգում, այսպես ասած, ամենօրյա էին: «Զելենսկու ամենամոտ մարդիկ փաստացիորեն տոկոս էին վերցնում որոշ պետական ​​ծրագրերից։ Ես նկատի ունեմ անօրինական տոկոս...»։ Ապա հեգնեց. «Եթե Զելենսկին գիտի դրա մասին, դա կոռուպցիա չէ»։

Նա նաեւ հայտնեց, որ իր ղեկավարած թիմին Զելենսկին բառացիորեն հրամայել է. «Եվ նա ձեռքերը դրեց այսպես, ինչ անում էր, թեքվեց սեղանի վրայով, նայեց մեզ և շատ նյարդայնացած տոնով ասաց. «Ինձ Գեբելսի քարոզչություն է պետք, արեք այն, ինչ ցանկանում եք։ Ինձ Գեբելսի քարոզչություն է պետք»։

Մենդելը նաեւ պատմեց, որ Զելենսկին Բայդենին համարել է թույլ առաջնորդ եւ փորձել է օգտվել դրանից` ՆԱՏՕ մտնելու համար: Բայց անգամ տարրական պատկերացումներ չունենալով, թե դրա տակ ինչ մեխանիզմներ են գործում: Զելենսկին նաեւ 2022թ.-ին պատրաստ էր Դոնբասը տալ Ռուսաստաին, սակայն արտաքին ազդեցությամբ հրաժարվել է դրանից:

Իսկ որ նա կոկաին է օգտագործում, Մենդելի բացահայտումներից ամենաանմեղը կարելի է համարել:

Այսինքն նման է, որ ԱՄՆ-ն Զելենսկիից պահանջում է` կամ ստորագրում ես այն թուղթը, որը քո առաջ կդրվի կա´մ...

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում