Իր թռչող կովից մենակ կաշին ու կոտոշներն են մնացել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԽԵԼՔԻՑ ՊԱՏՈՒՀԱՍԸ
(ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՆԻԿՈԼԻՆ ՄԵԿ ՏՈՆՆԱ ՀԱԼՅՈՒՑԻՆՈԳԵՆ ՉԻՆԱԿԱՆ ՍՈՒՆԿ ՈՒՏԵԼՈՒ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ անվանակոչության գրասենյակի` փաստորեն Նիկոլը «Грибоедов» ա՞ եղել, իրենք չեն իմացել։
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՔՊ-ից հայտնում են, որ Սամվել Կարապետյանի կողմից բացահայտած` Նիկոլի կերած հալյուցինոգեն 1 տոննա սունկը նրան սկի բան էլ չի ասել, որովհետեւ չինական պատենտ ա եղել։
**
ԱՆՀՆԱՐԻՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է
Ըստ քաղտեխնոլոգների` հետեւելով Նիկոլի եւ Մակրոնի անթաքույց սիրախաղին, կարելի է անթաքույց եզրահանգել, որ նա շուտով «Թրամփի ուղին» կվերածի «Բրիջիդ Մակրոնի միջանցքի»։
**
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
(ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԻԿՈԼԻ ԹԵԶԵՐԸ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԻՐԵՆՑԸ ՅՈՒՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղաքական թեոլոգների`հետեւելով Հայաստանում իրականացվող նախընտրական քարոզչության ընթացքում ֆռֆռացող որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի քարոզչությանը, հասկանում ես, որ նրանք իշխանության գալով, Նիկոլից ավելի Նիկոլ են լինելու։
**
ՆԳՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՎԵԴՈՒ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԱՂՄՈՒԿԻՑ ՀԵՏՈ` ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
Փոխանակ Նիկոլը իր սանիկ կրակադիլ Գարիկին ցույց տա, թե где крокодили зимуют, միլիցեքիս ժերտվա տվեց։
**
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱՎ
Ըստ քաղտեխնոլոգների` Թաթոյան Արմանը, անցկացրած քարոզարշավի այս կարճ ընթացքում արդեն պարզել է, որ ռեյտինգի առումով իր թռչող կովից մենակ կաշին ու կոտոշներն են մնացել:
**
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՐՈՏԻԿԱ
(ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ԲԱԼԵՐԸ 18 ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՍՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ սեքսապաթոլոգների` Արման Թաթոյանը որոշել է` ընտրվելու դեպքում վարորդների բալերը 18+ կսարքի։
**
ՄՈՍԿՎԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
(ԻԼՀԱՄՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՇՔԵՐԹԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱԳՆ-ից հայտնում են, որ Նիկոլը Մոսկվա չի գնացել, պատճառաբանելով, որ զբաղված է լինելու քարոզարշավով, իսկ Իլհամը պատճառաբանել է, որ Նիկոլ ախպորը վիզ օգնություն է պետք, չի կարող բացակայել։

