«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչո՞ւ է Ավինյանի դեպքում ուշանում «մասկի-շոու»-ն. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի քաղաքապետ, ՔՊ-ական պատգամավորի թեկնածու ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ նախընտրական այս շրջանում մանկատան սանին ֆոտոխցիկ է նվիրել։ Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 221 հոդվածն արգելում է ընտրական գործընթացների ժամանակահատվածում բարեգործություն իրականացնելը։ «Խոսքը մանկատան մեր սանի մասին է, որին այցելել եմ մեկ ու կես տարի առաջ, համապատասխան ֆինանսավորում էինք փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել։ Մենք նորից գնում ենք արել եւ նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի»,- փորձել է արդարանալ Ավինյանը։ Իհարկե, նույնիսկ կարելի էր հուզվել Ավինյանի խոսքերից: Բայց երբ մեկ այլ քաղաքական ուժի պատգամավորի թեկնածու, այն էլ` կին, 102-ամյա վետերանին հեռուստացույց էր խոստացել, դրան հաջորդեց աղմկոտ ձերբակալություն եւ քրեական գործ՝ ընտրակաշառքի մեղադրանքով։ Բա ինչո՞ւ է Ավինյանի դեպքում ուշանում «մասկի-շոու»-ն: Ինչո՞ւ են օրենքի առաջ բոլորը հավասար, իսկ ՔՊ-ականները` արտոնյալ: Իրավապահները որեւէ ադեկվատ բացատրություն ունե՞ն:

Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես «Միասնության թեեր» կուսակցության վարչապետի թեկնածու ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ կարողացավ շատ հեշտությամբ քաղաքական նախաձեռնությունը դարձնել գրանցված կուսակցություն ու մտնել ընտրապայքարի մեջ: Պարզվում է՝ Արման Թաթոյանի «Միասնության թեւեր»-ը 2018-ին նախկին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի գրանցած կուսակցության` «Արժանապատիվ ուղիի» վերջին պահին արված անվանափոխությունն է։ «Իսկ գիտե՞ք` ինչու վերջին պահին։ Հավանաբար, որ դրանից առաջ անհայտ ֆինանսական աղբյուրներով PR անեն «Միասնության թեւեր» բրենդը ու չընկնեն Կուսակցությունների մասին օրենքով ամրագրված ֆինանսավորման սահմանափակումների ու թափանցիկության կարգավորումների տակ։ Ընդ որում, նաեւ շատ հետաքրքիր է, որ իրենց 30+ գրասենյակներից եւ ոչ մեկի վարձակալությունը գրանցված չէ Կադաստրում, ինչը եւս սահմանափակում է ֆինանսական հոսքերի թափանցիկությունը…Այ այդպես քաղաքական ուժը հանրությունից թաքուն է պահում իրեն ֆինանսավորողներին, ինչը, մեր տեսանկյունից, լուրջ խնդիր է», - արձանագրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը: Այո, ստացվում է՝ Արման Թաթոյանն իր «շուստրիությամբ», ժողովրդի ասած, այն մարմանդ գետն է, որից ամենաշատը պետք է զգուշանալ:

Մեզ շարունակում է զարմացնել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ վարած երկակի քաղաքականությունը: Նախ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին չմասնակցելու եւ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժին աջակցելու մասին, իրեն դիրքավորում է՝ իբրեւ ընդդիմություն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարին Հովհաննիսյանը հայտնվում է Նիկոլ Փաշինյանի առաջ: Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի քավորությամբ՝ Կարին Հովհաննիսյանը, որպես Creative Armenia կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն, հանդիսավոր կերպով ստացել է ԵՄ համաստորագրմամբ՝ ստեղծարար արդյունաբերությունների եւ մշակույթային ձեռնարկության վերաբերյալ մտադրության նամակը: Ասեք, որ իսկապես կրեատիվ են Հովհաննիսյանները՝ վայելում են Փաշինյանի աջակցությունը, իրենք էլ աջակցում են Կարապետյաններին: Միայն մնում է անհասկանալի՝ ի վերջո, ո՞վ ում բարեկամն է, եւ ինչի՞ն էր պետք Սամվել Կարապետյանին Րաֆֆի Հովհաննիսյանի աջակցությունը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը