«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ֆինանսավորում ասելով` գուցե նկատի է ունեցել, օրինակ, մեկ անգամ ջուր է ուղարկել ցույց իրականացնողների համար. Քրիստինե Վարդանյան

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանը վերջերս իր ասուլիսի ժամանակ ասաց, որ ֆինանսավորել է 2021-2022 թվականներին անցկացվող բոլոր ընդդիմադիր հավաքները: Թե ինչի մասին է խոսքը, «Իրավունք»-ը փորձեց ճշտել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ, քանի որ այդ տարիներին նաեւ «Հայաստան» դաշինքն ու մասնավորապես՝ ՀՅԴ-ն էին կազմակերպում բողոքի ակցիաներ:

— Նախ ինչպե՞ս կգնահատեք դեռեւս նոր մեկնարկված նախընտրական քարոզարշավը, արդյոք հավասար պայմաններ են ստեղծված իշխող ուժի եւ մյուս կուսակցությունների միջեւ:

— Քարոզարշավը դեռեւս լավ է անցնում: Սա առիթ է` մարդկանց հետ շփվելու: Իսկ ինչ վերաբերում է հավասար պայմաններին, ապա ասեմ, որ չեն կարող հավասար պայմաններ լինել, երբ կա մի ուժ, ով մասնակցում է քարոզարշավին՝ տիրապետոլով եւ օգտագործելով ողջ վարչական ռեսուրսը: Նաեւ անհասկանալի է՝ հաշվետվություն ներկայացնում է, թե՝ ոչ: Օրինակ, ես չգիտեմ՝ այդ դրոնների շոուները, որ իրականացվում են, այդ ծախսերը, որոնք կատարվում են, ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը: Արդյոք այդ ծախսերը կարող են նախըտրական սահմանափակ բյուջեի մեջ տեղավորվել, թե՝ ոչ: Բազմաթիվ դեպքեր կան, երբ լրագրողներն են ահազանգում, որ նախընտրական շրջանում բարեգործության դեպքեր են գրանցվել վարչական ղեկավարների կողմից: Այս փաստերը կան: Էլ չասած ամենօրյա ռեժիմով ձերբակալությունները, կալանավորումները: Այս մթնոլորտում է ընթանում քարոզարշավը, որը հավասար պայքար անվանելը դժվար է:

— Սամվել Կարապետյանը վերջերս հայտարարեց, որ նա մշտապես օգնել եւ աջակցել է վերջին տարիներին անցկացվող ընդդիմադիր բոլոր հանրահավաքները, ակցիաները: Որեւիցե ֆինասնսավորում ունեցե՞լ եք Դուք եւ Ձեր կուսակցությունը նրանից:

— Այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ կապ չեմ ունեցել շարժումների ֆինանսական մասի հետ եւ երկրորդ՝ չգիտեմ` նա ինչ է նկատի ունեցել: Ֆինանսավորում ասելով՝ գուցե նկատի է ունեցել , որ օրինակ մեկ անգամ ջուր է ուղարկել ցույց իրականացնողների համար: Նմանատիպ բան բազմաթիվ գործարարներ իրականացրել են: Իրեն է պետք հարցնել, թե ինչ ֆինանսի մասին է խոսքը: Եթե Սամվել Կարապետյանն ավելի կոնկրետացնի, այդ մասով պատասխանատուներն էլ կկարողանան պատասխան տալ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան